Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա, ԱՀ անկախության հանրաքվեի 27-րդ և ԱՀ Սահմանադրության 12-րդ տարեդարձերի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Սիրելի՛ հայրենակիցներ, խորհրդանշականորեն Արցախում կա երկու եռատոն՝ մայիսի 9-ը և դեկտեմբերի 10-ը: Եթե առաջինը նվիրված է ռազմական հաղթանակներին (Հայրենական պատերազմի հաղթանակ, Շուշիի ազատագրում և ՊԲ հիմնում), ապա երկրորդը՝ իրավական հաղթանակներին (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունում, ԱՀ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՀ Սահմանադրության ընդունում): Ուստի, շնորհավոր բոլորիս եռատոնը, թո՛ղ հաղթանակները հայության կյանքից անպակաս լինեն: Կիսատ կլինեին մեր ռազմական փառահեղ հաղթանակները, եթե մեզ չհաջողվեր այլ ոլորտներում ևս հաղթանակներ կռել: Ռազմի դաշտում մեր հայրերի և եղբայրների թափած արյունը նպատակ ուներ սեփական հայրենիքում կերտել արժանապատիվ և ապահով կյանք բոլորիս համար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է չմոռանալ իրենց պատգամը և անընդհատ բարձրացնել ու ամրացնել նրանց արյան վրա վեր խոյացող որմը: Մարդու իրավունքների պաշտպանության մշակույ...