Դեպի վեր

Մակրոնն ու Փաշինյանն ուզում են նոր էջ բացել հայ-ֆրանսիական հարաբերություններում. ի՞նչ սպասել Մակրոնի Երևան կատարելիք այցից

1in.am02/16/2019, 6:24

Մակրոնն ու Փաշինյանն ուզում են նոր էջ բացել հայ-ֆրանսիական հարաբերություններում. ի՞նչ սպասել Մակրոնի Երևան կատարելիք այցից

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝  Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին։ Դեսպանը նշել է, որ այդ այցը կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը։ 

Քաղաքագետ Կայծ Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մակրոնի Երևան կատարելիք այցին, նշեց՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն։ 

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում սպասվելիք  այցի հնարավորությունները, ի՞նչ առաջնահերթություններ կմատնանշեք։

– Հստակ է, որ Հայաստանում և Ֆրանսիայում  կա նոր մտածելակերպ՝ առ այն, որ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները պետք է փոխվեն, պետք է գանք նոր հանգրվանի։ Անհրաժեշտ է բարեկամական մթնոլորտից անցում կատարել տնտեսական և ինչու չէ՝ նաև ռազմաքաղաքական համագործակցության։ Իմ կարծիքով՝ սա է այսօրվա դրությունը։ Հասկանալի է՝ Փաշինյանն ու Մակրոնը սերնդակիցներ են՝մեկը 40 տարեկան է, մյուսը՝ 42։ Նրանք չեն մասնակցել վերջին 30 տարիների քաղաքական կյանքին, ճիշտ է Փաշինյանը եղել է պատգամավոր, իսկ Մակրոնը՝ նախարար Օլանդի ղեկավարման տարիներին, բայց այդ հանգամանքները մեծ կարևորություն չունեն։

Ըստ երևույթին և՛ Փարիզը, և՛ Երևանը պատրաստակամ են հարաբերությունները նոր որակի  բարձրացնելու։ Նոր մտածելակերպի, նոր գործելակերպի ու նոր ճանապարհներ փնտրելու անհրաժեշտություն կա։ Հիմա պետք է նայել, թե ինչ նոր ծրագրեր է հնարավոր իրականացնել։

– Ֆրանսիան Եվրամիության առանցքային երկրներից մեկն է, բայց մինչ այժմ չի վավերացրել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Վերջերս հայտարարվեց, որ մինչև ամառ կլինի այդ վավերացումը, կարծում եք՝ սպասվելիք այցից որևէ բան կախվա՞ծ է։

– Անշուշտ Հայաստանի դիվանագիտությունն այստեղ մեծ աշխատանք պետք է իրականացնի և պետք է Սփյուռքին ասի, որ իր լծակներով ճնշումներ գործադրի քաղաքական ուժերի և կառավարության վրա։ Արդյոք Մակրոնը  առաջիկայում դա կպահի՞ իր ուշադրության կենտրոնում  կամ ապրիլի 24-ը կհռչակի՞ Ցեղասպանության օր՝ այդ ամենը պետք է անի, բայց թե երբ՝ դա հստակ չէ։ Կարծում եմ, որ Հայաստանը, որպես պետություն, պետք է ամեն ինչ անի, որ այդ պայմանագիրը վավերացվի որքան հնարավոր է՝ շուտ։ Հայաստանը գիտի, որ Ֆրանսիան Հայաստանի եվրաինտեգրման կնքահայրն է, ու պետք է  դա հաշվի առնելով էլ իր աշխատանքը կատարի՝ հատկապես դիվանագիտական ուղղությամբ։

– Իհարկե կարևոր է և անշուշտ գնահատելի Մակրոնի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նաև ուշադրությունը Ցեղասպանության հետ կապված։ Բայց արդի աշխարհում արդյոք ժամանակը չէ՞ հարաբերություններն այլ՝ ավելի առաջնային խնդիրների ուղղությամբ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր