Դեպի վեր

Ո՞րն այս նախագծի իրական մեսիջը. Խոսրով Հարությունյան

168.am08/13/2019, 6:18

Ո՞րն այս նախագծի իրական մեսիջը. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչ մի քամի համընթաց չի լինի, եթե չգիտես թե ուր ես լողում. Սենեկա

«Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ի հայտ գալը (Е-draft կայքում ներկայացված տեքստով) ինքնին վկայում է, որ իշխանությունները հասկացել են «սահմանադրական դատարանի դատավոր-անդամ» բառախաղի անլուրջ բնույթը և ընդունել «սահմանադրական ճգնաժամ» թեզի իրավական անբովանդակությունը:

Սակայն այդ նախագծի ի հայտ գալը վկայում է նաև Սահմանադրական դատարանի կազմը ցանկացած գնով փոխելու իշխանությունների քաղաքական «վճռականության» մասին, ինչն ակնհայտ հակասում է իշխանությունների տարանջատման և հակակշռման ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի պահանջին: Ուստի հենց այդ հիմքով էլ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրական է :

Ավելին, նախագիծը, ըստ էության, սահմանադրական դատարանի անդամներին «կաշառքի» հրապարակային օֆերտա է և չի կարող կյանքի կոչվել իր հակասահմանադրական և հակահասարակական էությամբ:

Կուրյոզն այն է, որ այն ինչ նախագծով առաջարկվում է Սահմանասդրական դատարանի անդամներին իրենց պաշտոնից հրաժարվելու դիմաց (աշխատավարձի, դրա նկատմամբ սահմանված հավելավճարների և սոցիալական երաշխիքների պահպանում) նրանք կստանան նաև այն դեպքում, եթե հրաժարական չտան և արժանապատվորեն շարունակեն աշխատել՝ իրականացնելով իրենց իսկ երդմամբ ստանձնած առաքելությունը:

Ըստ այդմ անհասկանալի է թե Կառավարությունն իր այս նախաձեռնությամբ ինչ ընտրություն է առաջարկում Սահմանադրական դատարանի անդամներին՝ կամ ընդունել իր առաջարկը (որից նրանք այսօր էլ օգտվում են օրենքով) կամ… ի՞նչ: Ո՞րն այս նախագծի իրական մեսիջը:

Միգուցե այս օրենսդրական նախաձեռնության իրական նպատակը ոչ այնքան «կաշառքի օֆերտան է» (վերջինս չափից դուրս աչք է ծագում), որքան «անհնազանդներին» հասցեագրված թափանցիկ ակնարկը առ այն, որ Կառավարությունը չի պատրաստվում խտրություն դնել Սահմանադրական դատարանի կազմը փոխելու իր նպա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր