Դեպի վեր

Արվեստն՝ օնլայն․ «Ռոստելեկոմի» աջակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը կայք ունի

panarmenian.net05/18/2020, 1:54

Արվեստն՝ օնլայն․ «Ռոստելեկոմի» աջակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը կայք ունի

18 մայիսի 2020 - 17:49 AMT

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, «Ռոստելեկոմ» Հայաստանի աջակցությամբ կայացել է Ռուսական արվեստի թանգարանի պաշտոնական կայքի շնորհանդեսը։

«Ռոստելեկոմից» հայտնում են, որ հաճախորդների համար թանգարանից ձեռք են բերվել տոմսեր, և վաճառքից ստացված ամբողջ գումարն ուղղվել է կայքի ֆինանսավորմանը:

Կայքի շնորհանդեսն անցկացվել է առցանց՝ Zoom-ով. մասնակցել են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը և ուրիշներ։

Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ նոր հարթակն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող հնարավորություններ՝ անդամակցության, առցանց խանութի, կրթական ծրագրերի, ինչպես նաև առաջիկայում նախատեսվում է առցանց խաղերի հնարավորությունը։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի խոսքով՝ կայքը ստեղծված է դասական կերպարվեստի թանգարաններին բնորոշ ոճով և դա կարող է օգնել՝ առաջիկայում թանգարանը առավել հանրաճանաչ դարձնելու գործում։ ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը կարևորել է թանգարանի առցանց ներկայացվածությունը՝ նշելով, որ կայքի միջոցով հնարավոր կլինի ներկայանալ ոչ միայն լոկալ, այլ նաև գլոբալ աշխարհում։

«Վեբ Ապրիկոտ» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եփրեմյանն էլ նշել է, որ կայքի միջոցով թանգարանի դռները բացվում են ողջ աշխարհի առաջ՝ այդպիսով արվեստի հետ հաղորդակցվելու հաճույքը հասանելի դարձնելով բոլորին։

«Ռոստելեկոմ» ընկերության և Ռուսական արվեստի թանգարանի համագործակցությունը շուրջ 4 տարվա պատմություն ունի, և այս տարիների ընթացքում ընկերությունը հնարավորինս աջակցել է թանգարանին ինչպես կրթական ծրագրերի՝ արվեստը բոլորին հասանելի դարձնելու նպատակով, այնպես էլ տեխնոլոգիաները արվեստի ոլորտում կիրառելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջապես թանգարանը ունի պաշտոնական վեբ-կայք, որի միջոցով հնարավո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480484.5
EUR534.5545
RUR6.967.15
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր