Դեպի վեր

Այն ռումբը, որը շարունակում է դանդաղորեն գործել Բաղրամյան 10-ում, լոկալ նշանակություն չի ունենալու

1in.am11/8/2019, 8:30

Այն ռումբը, որը շարունակում է դանդաղորեն գործել Բաղրամյան 10-ում, լոկալ նշանակություն չի ունենալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

– Հանդարտվե՞լ է Նաիրի Հունանյանին այցելելու շուրջ առաջացած ներքաղաքական աղմուկը:

– Այդ աղմուկը դեռևս մերթընդմերթ շարունակում է արձագանքներ առաջացնել, դա ինձ համար հասկանալի է, գնալով ավելի եմ ընկալում այդ մարդկանց անհանգստությունները, մարդիկ, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են այդ իրադարձություններին: Սա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ այս պահին առկա մարտահրավերների արմատները գնում են Հոկտեմբերի 27: Պարզվում է, որ այդ հանդիպման ժամանակ որոշ մարդկանց վերաբերյալ ձեռք բերված հավելյալ տեղեկությունները բաց վերքի պես սկսել են անհանգստացնել: Այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

– Արդեն քանի օր անցել է, կարելի՞ է ասել՝ պե՞տք էր հանդիպել ահաբեկչին, թե՞ ոչ:

– Ես, որպես ՀՀ քաղաքացի, ով Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետևանքով տևական ժամանակ Հայաստանից դուրս է գտնվել, և եթե այդ իրադարձությունները չլինեին, կարող էր իմ կյանքում բոլորովին այլ փոփոխություններ լինեին, ես չեմ ասում, թե ինչ փոփոխություններ և հնարավորություններ կարող էին լինել երկրի համար, ես անձնապես կրելով այդ իրադարձությունների հետևանքը և լինելով ԱԺ պատգամավոր և ունենալով նրա հետ հանդիպելու հնարավորություն՝ չէի կարող այդպիսի նախաձեռնությամբ հանդես չգալ, մանավանդ որ՝ Հոկտմեբերի 27-ի 20-րդ տարելիցն էր, և կար նրա կողմից դիմումը, և ենթադրաբար այդ դիմումը կարող էր նշանակել ասելիքի առկայություն: Ես չէի կարող այդ առիթը բաց թողնել, ինչքան էլ որոշ շրջանակներ շարունակում են «արնահոսել» դրա շուրջ:

– Կրակի հետ չեք խաղում:

– Գիտեք՝ ես այդ մարդկանց, այդ սպառնացողների ատամները հաշվել եմ: Այս բոլորը մենք տեսել ենք, անցել ենք, նորություն չկա՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց չեք պատկերացնի, թե ես ու ինձ նման շատուշատ երիտասարդներ ինչ աստիճանի ենք պատրաստ պաշտպանել այս ձեռքբերումը, կյանքը ոչինչ է այս ամենի դիմաց, որպեսզի այս փոփոխություններն անշրջելի դարձնենք: Ես, որպես ԱԺ պատգամավոր և քաղաքացի, անվարան օգտագործելու եմ իմ ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, հնարավոր չէ մեզ վախեցնել, շատ հետևողական և համառ եմ գտնվելու և կարծում եմ, որ այսպիսի տեղեկատվական նյարդային գրոհը հենց հանդարտություն, հետևողականություն և զսպվածություն է պահանջում, և այդպես էլ վարվելու եմ:

– Ինչ վատ սցենարից է խոսում ՀՀ երկրորդ նախագահը «Արմենիա Սպուտնիկ»-ի հրապարակած դիտարկումներում:

– Մարդ, որն ամբողջ իր պաշտոնավարման ճարտարապետությունը կառուցել էր ստրկական, վասալային տրամաբանության վրա, քծնելու, հնարավորինս շատ տրվելու և դրա շնորհիվ իշխանությունը երկարաձգելու մոլուցքով, նրանից իր պաշտոնավարումից տասը տարի անց այլ գործողություններ ակնկալել հնարավոր չէ: Հոկտեմբերի 27-ից հետո տեսել ենք ինքնիշխանության անկում, օրըստօրե մաշվող անկախություն, և տեսել ենք, թե ինչպես է Ռ. Քոչարյանը իր հակառակորդներին Ռուսաստանի աչքում ներկայացնում որպես հակառուս, հակապուտինյան ուժ, և դրանով իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է կարողացել ապահովել Ռուսաստանի կողմից: Հոկտեմբերի 27-ի գործի հետ սերտ առնչությունները գալիս են ինձ ավելի համոզելու, թե Քոչարյանն ինչպիսի հմտությամբ է կարողացել օգտվել անփորձ ներքաղաքական շրջանակների անթույլատրելի վրիպումներից՝ որոշ ուժային կենտրոնների վերաբերյալ, և իր համար շահեկան դիրքեր ապահովել և ապահովել նաև իր քաղաքական երկարակեցությունը: Այլ սցենարի դեպքում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո բացառված էր Քոչարյանի պաշտոնավարումը…

Գալիս ենք այն համոզման, որ Հոկտեմբերի 27-ը Ռ. Քոչարյանի և նրան աջակցող քաղաքական թիմի համար ինչ-որ առումով շահեկանորեն ձեռնտու ընթացք է եղել… Թեև 1999-ին ունեինք կոալիցիոն համաձայնությամբ ձեռք բերված իրավիճակ, որտեղ անձայն որոշում կար միասնաբար երկիրը նորմալ հունի մեջ դնել և բողոքի ցույցերին վերջ տալ՝ այն, ինչ այսօր չունենք: Այսպիսի բևեռացում առաջին անգամ է մեր նորանկախ պատմության մեջ: Այն ատելությունը, այն հռետորաբանությունը, որ այսօր կա, աննախադեպ է, պետք է չափազանց ուշադիր լինել, որովհետև այդ շրջանակներում կարող են գտնվել նոր նաիրիհունանյաններ, ովքեր խոսքից գործի անցնելու «ռոմանտիզմով» կարող են քայլեր անել:

– Այդ պրոցեսն ինչի՞ հետևանք է, ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Կարծում եմ՝ մեզ հունից հանելու, մեր գործողությունները տորպեդահարելու նպատակ ունեն: Մեր խնդիրն է զուսպ, հետևողականորեն շարունակել մեր գործը, պաշտպանել ժողովրդի ձեռքբերումը, որքան էլ այդ հարձակումները, այդ տեղեկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր