Դեպի վեր

Թուրքիայի համար Արցախի հարցը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման մնալ. Սաֆրաստյան

armenpress.am08/20/2021, 5:42

Թուրքիայի համար Արցախի հարցը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման մնալ. Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություն այսօր չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարներին և նոր կառավարության հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող կետի մեկնաբանությանը՝ Սաֆրաստյանը արձանագրեց, որ երկու կողմից դիրքորոշումները 30 տարվա ընթացքում, փաստորեն, չեն փոխվել, այսինքն՝ Հայաստանը առաջվա պես կողմ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների, իսկ Թուրքիան առաջվա պես իր նախապայմաններն է առաջ քաշում:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու լուրջ ցանկություն չունի նախ այն պատճառով, որ դա տնտեսական և քաղաքական օգուտներ չի տա իրեն, և երկրորդը՝ Թուրքիան հույս ունի, որ ուժով կպարտադրի պատերազմից թուլացած Հայաստանին այն զիջումները, որն ինքն առաջ է քաշում 30 տարի շարունակ Արցախի հիմնահարցի, Հայոց ցեղասպանության ճանաչման և տարածքային խնդիրների վերաբերյալ: Սակայն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Հայաստանը տուրք չի տա այդ ճնշումներին և որևէ զիջման չի գնա՝ ինչպես չի գնացել մինչ օրս:

Օգոստոսի 18-ին հրապարակվեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի «Արտաքին քաղաքականություն» բաժնում կա ենթակետ նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ծրագրից պարզ է դառնում, որ այս հարցում Հայաստանի կառավարությունը մնում է իր նույն դիրքորոշմանը՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Թեև, իհարկե, հայ-թուրքական հարաբերություններին նվիրված պարբերության մեջ մատնանշված է Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը 2020 թ. 44-օրյա պատերազմում, ինչը, դիվանագիտական հարաբերությունների բացակայության և սահմանների փակ լինելու հետ միասին, բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա:

- Պարոն Սաֆրաստյան, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում մնում է նույնը՝ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած զգալի փոփոխությունները:

- Այո՛, շատ ճիշտ եք ասում: Փաստորեն, նորանկախ Հայաստանը իր գոյության ամենաառաջին օրվանից որդեգրել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը, և միաժամանակ Թուրքիան հենց սկզբից էլ Հայաստանի առջև դրել է նախապայմաններ հարաբերությունները կարգավորելու համար: Այդ նախապայմանները շատ լավ հայտնի են, երեքն են, չարժե կրկնել:

Եվ երկրորդ հանգամանքը. պետք է արձանագրենք, որ անցած 30 տարիների ընթացքում, երբ Հայաստանը հայտարարում էր, որ համաձայն է առանց նախապայմանների, Թուրքիան նախապայմաններ էր դնում, այդուհանդերձ, հարաբերությունները չեն հաստատվել: Այստեղից եզրակացություն է բխում, որ Թուրքիան ցանկություն չի ունեցել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու: Համենայն դեպս, լուրջ ցանկություն: Եվ Թուրքիայի այդ մոտեցումը, փաստորեն, շարունակվում է: Այսինքն՝ երկու երկրներն էլ շարունակում են իրենց հին մոտեցումները:

Իսկ իրադրությունը պատերազմից հետո կտրուկ փոխվել է: Թուրքիայի մասնակցությունը այդ պատերազմին, ինչպես նշված է կառավարության ծրագրում, կտրուկ փոխեց իրադրությունը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում, այլ ընդհանրապես տարածաշրջանում: Եվ Թուրքիան, եթե մինչև այդ Հայաստանի նկատմամբ անցկացնում էր հարկադրման քաղաքականություն, ապա հիմա արդեն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում և նպատակ ունի Ադրբեջանին օգտագործելով՝ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա և հասնել իր պահանջած զիջումներին Հայաստանի կողմից: Այնպես որ, ներկա պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություն ես չեմ տեսնում:

- Իհարկե, մասնագետները և մենք հիշում ենք՝ որոնք էին Թուրքիայի այդ երեք նախապայմանները, բայց ընթերցողների համար ևս մեկ անգամ վերհիշենք:

- Դա ձևակերպվում էր հետևյալ կերպ, որ առաջին հերթին Հայաստանը ամենաբարձր մակարդակով վերահաստատի, որ հավատարիմ է Կարսի պայմանագրին (1921 թ.): Երկրորդ նախապայմանը կապված էր Արցախի հիմնահարցի հետ, որ Հայաստանը հրաժարվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը ճանաչելուց, Արցախի Հանրապետությանը օգնելուց, նրա հետ դաշնակային հարաբերություններից և այլն: Եվ երրորդ՝ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության հետապնդումից:

- Մինչ 2020 թ. պատերազմը թուրքերը որպես առաջնային նախապայման էին առաջ քաշում Լեռնային Ղարաբաղի հարցը, որ այն մոտավոր ձևակերպմամբ՝ լուծվի Ադրբեջանին ցանկալի տարբերակով: Դժբախտաբար, 44-օրյա պատերազմից հետո նրանք շատ մոտեցան այդ նպատակին՝ այդ թվում ու հատկապես Թուրքիայի ջանքերով և Ադրբեջանին հատկացրած բազմակողմանի օժանդակությամբ: Հիմա ի՞նչ պիտի ասեն: Եվ ի՞նչն է հիմա խանգարում առհասարակ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:

- Գիտեք, իհարկե, Ադրբեջանին և Թուրքիային չհաջողվեց Արցախի հարցը լուծել այնպես, ինչպես որ իրենք էին երազում: Ռուսական խաղաղապահները, փաստորեն, այնտեղ այդ ծրագրերը խափանեցին: Դրա համար Արցախի հիմնահարցը մնում է որպես նախապայման:

Բայց ի՞նչն է խանգարում: Շատ կարևոր հարց եք տալիս: Խանգարում է, ինչպես ասացի, Թուրքիայի չկամությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, որովհետև թուրքերը գտնում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը իրենց ոչինչ չի տա: Տնտեսական առումով Հայաստանը առանձնապես մեծ շուկա չէ: Քաղաքական առումով էլ դրա մեջ իրենց համար դրական որևէ տեղաշարժ չեն տեսնում:

Մյուս կողմից Թուրքիան ունի աշխարհաքաղաքական հաշվարկները, և դրանք հետևյալն են, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով և պետք է շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ՝ դեպի ծով ելք ստանալու համար, և նաև գտնվում է շրջափակման պայմաններում ու հնարավորություններ է փնտրում Թուրքիայի սահմանը բացելու համար: Կարծում են, որ դրա համար Հայաստանը կգնա զիջումների, բայց Հայաստանը մինչ օրս չի գնացել զիջումների, և համոզված եմ՝ չի էլ գնա:

Բացի այդ, պետք է փորձենք հասկանալ, թե Թուրքիայում ի՞նչ ծրագրեր կան Հայաստանի հետ կապված: Ես կարծում եմ՝ Հայաստանի հետ կապված նրանց ծրագրերը փոխվեցին պատերազմից հետո, որովհետև Ադրբեջանը իրենց օգնությամբ հաղթանակ տարավ, և իրենց թվում է, թե կարող են ավելի մեծ զիջումներ կորզել Հայաստանից, քան թե մինչև հիմա են ստացել: Դրա համար գնալով ճնշումը ուժեղացնում են՝ ավելացնելով զորավարժությունները, սաստկացնելով քաղաքական հայտարարությունները և այլն: Այլ խոսքերով՝ նրանք կարծում են, որ մանավանդ այս փուլում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը իրենց ոչինչ չի տա, դրա համար չեն ցանկանում հարաբերությունները կարգավորել: Իսկ այն հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայի այս կամ այն ղեկավարի կողմից, դրանք ես ընկալում եմ որպես ավանդական թուրքական քաղաքականության դրսևորում:

- Չեն ցանկանում, քանի որ կարծում են, թե ուժո՞վ կարող են ստանալ այն, ինչ ուզում են:

- Այո, կարծում են, որ Հայաստանը պարտվեց պատերազմում, հիմա եթե ճնշումն ուժեղացնեն՝ նոր զիջումներ կստանան Հայաստանից:

- Այս համատեքստում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը պանթուրքիզմի ծրագիրն է, որին, ի դեպ, մի քանի տարի առաջ Հայաստանում շատերը չէին հավատում, բայց հիմա, երբ իրավիճակը կտրուկ փոխվել է, դրա վտանգը շատ հստակ սկսել է ուրվագծվել: Կարո՞ղ ենք ասել, որ սա այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակն է:

- Այո, եթե մենք ավելի ենք խորանում թուրքական քաղաքականության մեջ, ապա ինքներս մեզ հարց պիտի տանք, թե ի՞նչ նպատակներ է ունի Թուրքիան ոչ միայն Հայաստանի վերաբերյալ, այլ տարածաշրջանում: Եվ, իհարկե, այստեղ պետք է ընդգծենք, որ պանթուրքիզմի գաղափարախոսությունը ներկայումս դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության շատ կարևոր ուղղություն: Դա արտահայտվեց, օրինակ, այսպես կոչված «Շուշիի հռչակագրում»: Ալիևի և Էրդողանի ստորագրած այդ փաստաթղթում կար կետ, համաձայն որի Թուրքիան և Ադրբեջանը պետք է ավելի խորը ինտեգրվեն: Եվ ես դա բնութագրում եմ որպես մի գործընթացի սկիզբ, որը տանելու է Թուրքիա-Ադրբեջան դաշնային պետության առաջացման՝ ինչպես Ռուսաստանն ու Բելառուսն են: Բայց այնտեղ նաև կար կետ պանթուրքիստական ուղղվածության մասին՝ շատ վառ արտահայտված: Եվ կարելի է եզրակացնել, որ, փաստորեն, Թուրքիան դիտարկում է իր ինտեգրումը Ադրբեջանի հետ որպես առաջին քայլ պանթուր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր