Դեպի վեր

Նյարդերի պատերազմ Երևանի ու Մոսկվայի միջև․Պատրուշևին Երևան ուղարկած Պուտինը «հիշեց» Մեհրիբան Ալիևային

1in.am08/13/2019, 1:36

Նյարդերի պատերազմ Երևանի ու Մոսկվայի միջև․Պատրուշևին Երևան ուղարկած Պուտինը «հիշեց» Մեհրիբան Ալիևային

Երեկվանից Երևանում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը հանդիպումներ է ունեցել հայաստանյան իր գործընկերոջ, իսկ այսօր նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս այցը բավականին ուշագրավ է՝ մի քանի ասպեկտով։

Նախ՝ ռուսական էլիտայում բավականին մեծ կշիռ ունեցող Պատրուշևը թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է ժամանում Հայաստան, ընդ որում՝ ակնհայտ է, որ նրա առաքելությունը, այսպես ասած, հետախուզական-նախապատրաստական է։ Բանն այն է, որ հոկտեմբերին Երևանում նախատեսված է ԵՏՄ գագաթաժողովը, որի ամենաինտրիգային հարցը վերաբերում է մեր երկիր Վլադիմիր Պուտինի այցին։

Հեղափոխությունից հետո Ռուսաստանի նախագահը Հայաստան չի ժամանել. թեև դրա մասին մի քանի անգամ հայտարարվել է, սակայն հրապարակայնացված բոլոր ամսաթվերը հետաձգվել են՝ առանց քիչ թե շատ հիմնավոր բացատրության։ Այս անգամ թվում է՝ Պուտինը չի կարող խուսափել Երևան գալուց, մանավանդ այս պարագայում. Երևանը եվրասիական գլխավոր միջոցառումը հյուրընկալող մայրաքաղաք է։ Մյուս կողմից՝ մենք ունենք նախադեպ, երբ Երևանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողով է հետաձգվել: Դա, իհարկե, տեղի է ունեցել 2016-ի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ Մոսկվան չի մոգոնի հերթական «ֆորսմաժորային» պատճառաբանությունը։

Մյուս կողմից՝ Պատրուշևի այցը տեղի է ունենում երկու երկրների համար կարևոր մի հանգրվանում, երբ Հայաստանում և Ռուսաստանում ներքաղաքական կարևոր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Հետհեղափոխական իրողությունների ինստիտուցիոնալացումը Հայաստանում հանդիպում է հին համակարգի համառ դիմադրությանը, իսկ Ռուսաստանում սրվել է իշխանության հարցը՝ պաշտոնից Պուտինի հեռանալուց չորս տարի առաջ։

Սրան հավելենք նաև տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ ռուս-թուրքական գործակցության խորացումը նաև ռազմական ոլորտում, ինչը որոշակի ռիսկեր է ծնում Հայաստանի համար։

Հայ-ռուսական հարաբերություններում գուցե չկա խոր ճգնաժամ, սակայն բացակայում է նաև ինստիտուցիոնալ ներդաշնակությունը, ու որքան էլ պարադոքսալ է, բարձր մակարդակով շփումները ոչ թե նպաստում են խնդիրների լուծմանը, այլ ամրագրում են ստեղծված ոչ այքան բարենպաստ ստատուս-քվոն։

Պատահական չէ, որ Փաշինյան-Պատրուշև հանդիպման վերաբերյալ պաշտոնական Երևանն ու Մոսկվան տարածել են շեշտադրումներով տարբեր հաղորդագրություններ։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են անվտանգության ոլորտում ռուս-հայկական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու հարցերը․ ասված է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մոսկվայում շեշտը դրել են սիրիական խնդրի վրա, ինչի հետևանքով Երևանն ակնհայտ խնդիրներ ունի Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։ Խոսել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր