Դեպի վեր

«Հույս ունենք, որ կառավարությունը ինչ-որ չափով կօգնի». Շիրակի մարզում քամին զգալի վնասներ է հասցրել

azatutyun.am05/23/2020, 5:18

«Հույս ունենք, որ կառավարությունը ինչ-որ չափով կօգնի». Շիրակի մարզում քամին զգալի վնասներ է հասցրել

Երեկ երեկոյան բարձրացած ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներին:

Վարդաքարում, օրինակ, տների ու կից կառույցների տանիքներ էին վնասվել։ Պողոսյանների տան տանիքը ամբողջությամբ պոկվել էր, առաստաղն էլ փլուզվել:

Արթուր Պողոսյանն ասում է՝ 8 տարի արտագնա աշխատանքի է մեկնել, որ տունը հիմնանորոգի: Հիմա կորոնավիրուսի պատճառով չի կարող խոպանի ճամփան բռնել, որ էլի գումար աշխատի ու տունը նորոգի։

«Մոտավորապես եթե ասեմ՝ 2 միլիոն 200 հազարի [վնաս է կրել]: Հույս ունենք, որ կառավարությունը ինչ-որ չափով կօգնի, գոնե մատերիալը կամ ֆինանսապես, իսկ աշխատուժը՝ ես, իմ ընկերներով», - ասաց Պողոսյանը:

Մայրը՝ տիկին Ղումաշը քամու պահին դրսում է եղել, հազիվ է հասցրել հեռանալ, երբ պատից քարեր են պոկվել։

Մեր նկարահանման պահին նաև մարզպետարանի հանձնաժողովն եկավ՝ վնասի չափը տեղում գնահատելու: ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանից գյուղացիները հետաքրքրվեցին, թե կառավարությունից ե՞րբ կիմանան աջակցության մասին:

Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետը հայտնեց, որ քամին վնաս է հասցրել մարզի 20 համայնքներում։

«Էս պահի դրությամբ արդեն 20 համայնքներից ունենք ահազանգ: Տարբեր չափերի վնասներ են: Մարզպետի հանձնարարությամբ երկու աշխատանքային խմբեր են ձևավորվել, սկսել ենք այցելությունները՝ մեկը՝ Արթիկի տարածաշրջանի համայնքներն են և նաև Ախուրյանի տարածաշրջանի համայնքներից ունենք: Հիմա համատեղ տեղական համայնքային հանձնաժողովների հետ աշխատում ենք՝ տեսնենք ինչ չափի վնասներ կան: Կխմբավորենք, կտեսնենք վնասների չափերն ամբողջ մարզում ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր