Դեպի վեր

Փաշինյանը ճիշտ է, Նիկոլը սխալվեց. 7or.am

slaq.am09/11/2019, 11:48

Փաշինյանը ճիշտ է, Նիկոլը սխալվեց. 7or.am

Եվ այսպես, երկար դեգերումներից, պետբյուջեի հաշվին 400 հազար դոլարի փորձագիտություն պատվիրելուց, մի քանի ժամ «լայվ» մտնելուց, քրեադատավարական շոու կազմակերպելուց, «թավշյա» հեղափոխությունը «ծռելուց», օլիգարխիկ հարսանիքին տժժալուց և բազմաթիվ «կռուտիտներից» հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ Ամուլսարը ոչ միայն սար է, այլ նաև հանք։

Փաշինյանն ասում է, որ նոր ՇՄԱԳ–ի կարիք չկա, իսկ հնին տեր կանգնելու հարցում ինքը ստացել է «Լիդիանի» ղեկավարության հավաստիացումը։ Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք։

Ի՞նչ է, մեկ տարի առաջ «Լիդիանից» ասում էին, որ իրենք տեր չե՞ն կանգնելու ՇՄԱԳ–ում նշված պարտավորություններին։ Մեկ տարի՞ էր պահանջվում Փաշինյանին, որպեսզի պարզի, որ «Լիդիանը» խոստանում է կատարել այն, ինչի մասին խոստացել է։

Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ մեկ տարի երկիրը հայտնվեց հիմար վիճակում, բյուջեն ծախսեց փող, չստացավ հարկեր։ Բա հիմա մյուս հանքերի հետ ի՞նչ է լինելու։ Նրանք է՞լ են նման ճնշումների ենթարկվելու, թե՞ շոուն միայն Ջերմուկում էր պետք։

Փաշինյանը կոչ է արել ջերմուկցիներին ու ճանապարհը փակողներին, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց գործողությունները՝ նշելով, որ ճանապարհ փակելը հարվածում է մեր երկրի «պրեստիժին» ու վնաս բերում մեզ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ով ով, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող խոսել ճանապարհ փակելու անթույլատրելի լինելու մասին։ Նա ճիշտ է ասում, բայց այդ ճիշտն իրեն չի սազում, քանզի ինքը ճանապարհ փակելով է եկել իշխանության։

Փաշինյանն իր պոպուլիզմի ու դիլետանտության պատճառով հանքի հարցը սարքեց մեծ խնդիր ու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR524528
RUR7.47.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր