Խորվաթիայի ոստիկանության աշխատակիցները 81-ամյա թոշակառուի տանը հայտնաբերել են նռնականետ, այլ զինատեսակներ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զենքերի թաքցնելու տեղի մասին ոստիկանությանը տեղեկացրել է շենքի մեկ այլ բնակիչ, ով բողոքել է հարևանից վերջինիս հնչած սպառնալիքների համար: Կինը ոստիկաններին պատմել է, որ տարվա ընթացքում հարևանը համառորեն զանգել է իրեն, անհանգստացրել, նույնիսկ տուն ներխուժելու փորձեր կատարել:
Բողոքից հետո դատարանը խուզարկության որոշում է կայացրել, որի արդյ...