Դեպի վեր

30 տարի շարունակ տապալվել է անկախության հռչակագրով ամրագրված գործընթացը. «Հայք»

panorama.am08/14/2020, 10:48

30 տարի շարունակ տապալվել է անկախության հռչակագրով ամրագրված գործընթացը. «Հայք»

«Հայք» ազգայնական շարժումը ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով Անկախության հռչակագրի վերականգնում։

Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ իրենց պահանջի մասին բազմիցս իրազեկել են Կառավարությանը։

«Այսօր ևս եկել են, որպեսզի ԱԺ-ի շենքի դիմաց մեր բողոքի ձայնը հնչեցնենք։ Քանի որ մենք իրականացնում ենք իրազեկման աշխատանք, այլ ոչ՝ հակաիշխանական ակցիա, մենք ցանկություն ունենք պաստառը կախենք ԱԺ դարպասների վրա»,- նշեց ակցիայի մասնակից Հրայր Կոստանյանը։
Ի պատասխան ակցիայի մասնակիցների ցանկության՝ ոստիկաններն ասացին, որ նման իրավունք չկա, և պաստառները չեն կարող փակցվել ԱԺ դարպասներին։

Արձագանքելով ոստիկանների արգելքին՝ ակցիայի մասնակիցները հետաքրքրվեցին՝ իսկ ի՞նչ հիմքով է նման արգելք սահմանվում։
«Եթե դուք հիմնավորեք, թե ինչու է արգելվում իրազեկում իրականացնել ՀՀ-ում, եթե ասեք, թե ո՞ր օրենքի հիմքով չենք կարող պաստառները փակցնել, ապա մենք չենք փակցնի։ Նաև խնդրում եմ ԱԺ աշխատակազմից մարդ հրավիրեք, որպեսզի նա հիմնավորի, թե ինչու չենք կարող մեր մատնանշած ձևով ակցիա իրականացնել։ Ես ոնց հասկացա, դուք չեք կարողանում հիմնավորում տալ, զանգում եք, որ ձեզ պատասխանն ասեն, թե ինչու չի կարելի, որ դուք էլ մեզ ասեք»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Հրայր Կոստանյանը նշեց, որ իրավապահ մարմինների լիազորությունների մեջ է մտնում նաև արգելքը միանգամից հիմնավորելը. «Եթե տեղյակ չեք, ինչո՞ւ եք ասում՝ չի կարելի։ Ֆիքսեք, որ մեր իրավապահ մարմինենրը չեն կարողանում հիմնավորել՝ ինչու չի կարելի իրազեկման պաստառը փակցնել ԱԺ դարպասներին։ Ես ասեմ, որ սա հանրային նշանակություն ունեցող պաստառ է, ինչը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ում բնակվող հայությանը, այլ վերաբերում է համայն հայությանը։ Որովհետև անկախ և ինքնիշխան պետություն նշանակում է անկախ և ինքնիշխան ազգ։ Իսկ մեզ արգելում են իրազեկել, որ մարդիկ իմանան, որ օգոստոսի 23-ին լրանում է ՀՀ անկախության հռչակագրի 30 ամյակը։ Բազմիցս իրազեկել ենք Կառավարությանը, հայտարարել ենք, փորձել ենք այս պաստառը կախել, բայց քանի որ ԱԱԾ-ն գտնվում է արտաքին ազդեցության ներքո, այսինքն՝ ԱԱԾ աշխատակիցները արտաքին ազդեցության գործակալներ են, նրանք պատռո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր