Դեպի վեր

Ես լինեմ՝ կանեմ այնպես, ինչպես Մոսկվան կորոշի. ի՞նչ մեսիջ էր Քոչարյանը հղում Ռուսաստանին

1in.am08/19/2018, 6:06

Ես լինեմ՝ կանեմ այնպես, ինչպես Մոսկվան կորոշի. ի՞նչ մեսիջ էր Քոչարյանը հղում Ռուսաստանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ մեծ մտահոգություն ունի, երբ վարչապետն ասում է, որ աշխարհը պետք է ադապտացվի Հայաստանի իրավիճակին: «Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այս լեզվով խոսել: Մեր ռազմավարական գործընկերն է, և մեր պաշտպանության հարցը մեծ վտանգի տակ կարող է լինել»,- ասել նա:

Նրա խոսքերով՝ նոր կառավարությունը չի պատկերացնում իրական վտանգները, անում են հայտարարություններ, սակայն տեսնում ենք այլ կարգի քայլեր. «Այսպիսի հարցերով չի կարելի կատակներ անել, գինը շատ ծանր է լինում»,- ասել է Քոչարյանը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այժմ ռեալ պայքար է երկու կոնցեպցիաների միջև. «Ռուսաստանի հետ վասալային հարաբերություններ, որը մարմնավորվում է նախկին իշխանությունների միջոցով, և նոր իշխանությունները, որոնք Ռուսաստանի հետ հավասար հարաբերություններ են ուզում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ուզում ենք Ռուսաստանի հետ աշխատել, բայց մեր խնդիրները՝ կապված գազի գնի, ՀԱՊԿ-ի հետ, պետք է բարձրաձայնենք»։

Ըստ նրա՝ նոր իշխանությունների որդեգրած կուրսը դրական է։ «Այսինքն՝ դու հարգում ես Ռուսաստանին, բայց քո սուվերենությունը առաջնային ես համարում, նորմալ հարաբերություններ՝ հավասարը հավասարի հետ, որքան էլ Ռուսաստանը հզոր երկիր լինի, ու մենք դա ընդունենք։ Իսկ նախկին իշխանություններն ասում են՝ Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է, և մենք պետք է ենթարկվենք, վիճակը սա է»,- ասաց քաղաքագետը։

Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ Քոչարյանի վերջին հարցազրույցը ուղղված էր նրան, որ մենք պետք է ենթարկվենք Ռուսաստանին. «Ինչն էլ իրենք անում էին՝ ամեն ինչ տալով Ռուսաստանին, չէին քննարկում, չէին ստուգում»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք այս հարցազրույցով նա նաև աջակցություն չէր խնդրում Ռուսաստանից՝ այն իմաստով, որ եթե ինքը լինի իշխանության, կանի այն, ինչ կորոշի Մոսկվան, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Ես կասեմ այսպես՝ իր խոսքերը կարելի է այդպես մեկնաբանել։

Թե ինքն ինչ նկատի ուներ՝ չգիտեմ, բայց մարդիկ կարող են հասկանալ, որ նա հայցում է Ռուսաստանի աջակցությունը։ Ասում է՝ եթե վերադառնանք, կշարունակենք հին քաղաքականությունը։ Ես կարող եմ այդպես մեկնաբանել, բայց նա գուցե դա նկատի չուներ»։

Քոչարյանն իր հարցազրույցում մատնանշում էր նաև այլ երկրներում տեղի ունեցող իրավիճակը, անդրադարձ եղավ նաև Իրանին։ Իրանագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր