Դեպի վեր

Ցուցադրություն-համերգ նվիրված հայ արվեստի ու գրականության երախտավորին

shamshyan.com03/6/2021, 5:54

Ցուցադրություն-համերգ նվիրված հայ արվեստի ու գրականության երախտավորին

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայ մշակութային երախտավորներից հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի մասին: Այս տարի նշվում է նրա ծննդյան 145 ամյակը: Շուշանիկ Հարությունի Կուրղինյանը (Փոպոլճյան) ծնվել է 1876-ին օգոստոսի 18 (30), , Ալեքսանդրապոլում: Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893 թվականին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Կուրղինյանի անունով փողոց և նրբանցք կա։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ում, 1899 թվականին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900 թվականին։ Հ. Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։

Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը:1907 թվականին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։

Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։ Ալեքսանդր Մյասնիկյանը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի Ադա Նեգրիի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին։ Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ («Մենք էլ միանանք», «Արծվի սերը», «Ինձ մի սիրիր», «Մի՞թե», «Դերձակուհին», «Գաղթական կինը» և այլն)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել։

Ետհոկտեմբերյան շրջանում, 1917–1922 թվականներին, Կուրղինյանը ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր [«Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ. Ի. Լենինին), «Կարմիրներ» և այլն]։ Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը (Ս.տեփան Շահումյանի անվան) Վլադիկավկազում։ 1921 թվականին տեղափոխվել է Սովետական Հայաստան։ Հեղինակ է մի շարք երկերի որոնցից են՝Հատընտիր, Յերեւան, 1939, 68 էջ,Երկերի ժողովածու, Երևան, 1947, 548 էջ,բանաստեղծություններ, Երևան, 1971, 180 էջ,Հատընտիր, Երևան, 1978, 364 էջ,Բանաստեղծություններ: Արձակ էջեր: Պիեսներ: Նամակներ, Երևան, 1981, 236 էջ,Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Հակոբյան Հակոբ, Երկեր, Երևան, 1982, էջ 197-358:

Նրա մասին հոդվածներ են տպագրվել նաև պարբերական մամուլում: Դրանցից է հայ արձակագիր, գրականագետ, պրոֆեսոր , ԽՍՀՄ գ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր