Կանաչապատ Դիլիջանից ճանապարհով վեր խոյանալիս պարտադիր այցելության վայր է հանդիսանում Հաղարծին վանքը:
Այս վանքը, կարծես թաքնված է լեռան գագաթին՝ խիտ անտառներում եւ շրջապատված՝ լեռնային լանդշաֆտներով:
Միջնադարյան վանքի տարածքը բավականին մեծ է: Այստեղ գտնվում է Սուրբ Գրիգոր եկեղեցին (XI -րդ դար), Սուրբ Աստվածածին (1281 թ.), Սուրբ Ստեփանոս (XII-XIII) եկեղեցիները եւ XII-XIII դ.-ի եկեղեցական ծառայությունների տարբեր տարածքներ:
Այս շինություններից յուրաքանչյուրն իր անհատական հետքն է թողնում մարդկանց հոգիներում,...