Դեպի վեր

2019 թվականին Երեւանի օդում փոշու քանակությունը չի գերազանցել թույլատրելի նորման. փորձագետ

slaq.am01/23/2020, 5:30

2019 թվականին Երեւանի օդում փոշու քանակությունը չի գերազանցել թույլատրելի նորման. փորձագետ

2019 թվականին մայրաքաղաքի օդում փոշու քանակությունը չի գերազանցել թույլատրելի նորման: Այս մասին հունվարի 23-ին Երեւանի բնապահպանական խնդիրները թեմայով քննարկման ժամանակ ասաց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Երեւանում գործում է 5 հատուկ կայան, որոնք հետեւում են քաղաքի օդի աղտոտվածությանը, եւ սարքերի ցուցանիշների համաձայն՝ անցյալ տարի նորմայի գերազանցում է գրանցվել միայն հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին:

«Այս 3 ամիսներին նախորդ 3 ամիսների հետ համեմատած նորման գերազանցվել է 1,5 անգամ: Սակայն ընդհանուր առմամբ, ըստ միջին ցուցանիշների, օդում փոշու խտությունը չի գերազանցել այն քանակությունը, որը գրանցվել էր 2018 թվականին: Մյուս նյութերով թույլատրելի նորմաների գերազանցում չի եղել ո՛չ 2018, ո՛չ 2019 թվականներին: Քաղաքի ամենաաղտոտված հատվածն է եղել Խանջյան եւ Ագաթանգեղոս փողոցներին հարող տարածքը»,- հավելեց Գայանե Շահնազարյանը:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր