Դեպի վեր

Արցախի Պարետատունն արձագանքում է քննադատություններին

1in.am05/22/2020, 3:06

Արցախի Պարետատունն արձագանքում է քննադատություններին

Արցախի Հանրապետության Պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով:

Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ: Չնայած դրան՝ վերը նշված երկու միջոցառումների ժամանակ նախատեսվել են նաև հակահամաճարակային միջոցառումներ՝ հյուրերը ջերմաչափվել են ավտոմատ գործող սքաներային ջերմաչափով, նրանց առաջարկվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգել, իսկ դահլիճը նախապես ախտահանվել է:

Հիշեցնենք, որ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի հավելվածի 24-րդ կետով սահմանված է.
«24. Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480485
EUR534545
RUR6.967.13
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր