Դեպի վեր

«Աշխարհը պետք է աչք չփակի Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան հակումների վրա». Տիգրան Համասյան

bravo.am10/1/2020, 12:12

«Աշխարհը պետք է աչք չփակի Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան հակումների վրա». Տիգրան Համասյան

Հանրահայտ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան իր էջում անգլերեն լեզվով գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններին եւ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրել Թուրքիայի ցեղասպանական հակումներին։ Իր տեքստում երաժիշտը գրել է․«Սիրելի ընկերներ,

Ես սովորաբար նախընտրում եմ քաղաքական հայտարարություններ չանել, քանի որ իմ «գործը» մարդկանց համախմբելն է՝ երաժշտության միջոցով սեր տարածելով։ Բայց շատ դժվար է լռել, երբ քեզ ծանոթ մարդիկ՝ անմեղ քաղաքացիական անձինք, հարձակման են ենթարկվում, գնդակոծվում, ռմբակոծվում, հրթիռակոծվում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետեւանքով, որ ուղղված են իմ հայրենիքի՝ Հայաստանի դեմ։

Հենց այս պահին Հայաստանը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, գնդակոծելով Ստեփանակերտը եւ հարակից տարածքները: Հայաստանը խստորեն դատապարտում է այս արարքը: Հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական բռնապետական ռեժիմը՝ ռազմական աջակցություն ունենալով Թուրքիայի կողմից, որը 4000 ռազմական վարձկանների/ահաբեկիչների է ուղարկել (կարծես ցանկանալով շարունակել Հայոց ցեղասպանությունը)։

Ներկայումս Արցախի սահմանների ողջ երկայնքով ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի շարունակական գրոհների պատճառով, որոնք դեմ են Ժնեւի կոնվենցիային։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական եւ ֆաշիստական է, այլեւ այն ցույց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր