Դեպի վեր

«Ուզում եմ տղա մնալ»

panorama.am05/4/2022, 12:42

«Ուզում եմ տղա մնալ»

Ակցիաները ակացիաներից շատ ու հոտավետ են ծաղկել. Ում մտքով անցնում է իրադարձություններից հասկացող երևալ, մի բան հնարում է։ Հնարելը ոչինչ, բայց երբ դրան երեխաներ են խառնում...։ Այ, ասում եք՝ այսքան տգետներ որտեղից։ Որտեղի՞ց, դպրոցից, որտեղ ուսուցիչները մասնագետ չեն ու չունեն լեզվատրամաբանություն։ Ես հասկանում եմ, ֆեյսբուքյան մասսան իրեն հրաշալի է զգում, երբ երեխաների մռութիկներ է գտնում, «հայ» խոսքով, ուզում են լայքած, սրտկած լինել անպայման, քանզի իրենք, իբր, գնահատում են ինչ են հայը ու երեխան, իսկ ես, իրենց կարծիքով՝ ոչ։ Ուստի, երբ երեխաների լուսանկարի տակ, որտեղ երեխաները ողբերգական, թե հայրենասիրական դեմքերով, «Ուզում եմ հայ մնալ» նույն ձեռագրով հինած А4 – եր են բռնել, գրեցի՝ շատ վատ ակցիա է, վատ ուսուցիչ է... չգիտես ինչու, փոխանակ մասնագետի այս կարծիքի մասին մտածեն, որոշեցին, որ ... չգիտեմ ինչ, չեմ կրկնում։ Անցնենք մասնագիտական սխալներին. Լեզվատրամաբանություն. «Ես ուզում եմ հայ մնալ». Ո՞վ է խանգարում հայ մնալ։ Ճիշտ է, ինձ հարցրեին՝ չգիտե՞ս էլ ով, նեռը... , պիտի ասեմ, որ՝ ոչ, տվյալ դեպքում՝ ուսուցիչը, քանի որ չունի մասնագիտական կարողություններ։ Որպեսզի հասկանալի դառնա սխալը, բերեմ «խնձորի» օրինակ. Ասել՝ ուզում եմ հայ մնալ, նույնն է թե ասել՝ ուզում եմ տղա մնալ։ Հիմա, որ ավելի լավ հասկանաք, անցնեք +18-ի։ Տղա ես ծնվել, ուզում ես տղա մնալ՝ տղա մնա։ Հայ ես ուզում մնալ՝ մնա։ Նույն տրամաբանությունն է։ Այլ բան, եթե քեզ ֆիզիկապես են ոչնչացնում։ Բայց դրա հայերենը արդեն ոչ թե «Ուզում եմ հայ մնալ»-ն է, այլ՝ «Ուզում եմ լինել»։ Սա էլ արդեն չես գրի, երեխաների ձեռքը տաս։ Թեպետ՝ լայքիկներից ու ոգևորությունից, թե՝ ապրեք, իսկական հայրենասերեր եք... կարող է վաղն էլ նման A4 ուսուցիչները տան երեխաների ձեռքը։ Ու որ ավելի ողբալի լինի՝ սև...։ Ինչ ասեմ, արդեն չեմ զարմանա։ Մանկավարժական.
Ինչ է մտածում դասատուն, երբ գրում, երեխաների ձեռքն է տալիս «Ուզում եմ հայ մնալ», դա «ակցիա» է համարում. Ինչ կրթական, դաստիարակչական, տո թեկուզ՝ հայրենասիրական հարց է լուծում, կարո՞ղ եք բացատրել, երբ արդեն կարդացել եք ու ԳԻՏԵՔ, որ «ուզում եմ հայ մնալ» ու «ուզում եմ տղա մնալ»-ը լրիվ համարժեք լեզվատրամաբանություն ունեն։ Արդյո՞ք ուսուցիչը հայրենասեր է դաստիարակում սրանով։ ՈՉ. Նման գործողությունը ենթադրում է արդյունքում ստանալ թուլամորթ մարդ։ Ով ուզում է հայ մնալ, ու չի գիտակցում, որ հայ մնալը իր ձեռքին է։ Ոչ թղթի տեսքով։ Ինչ է մտածում երեխան, որ գիտի, որ ինքը հայ է ու չուկչի չի դառնալու։ Մտածում է, որ վայ, չէ, փաստորեն, իմ հայ լինելս պիտի ես խնդրեմ, իմ հայ լինելը ուրիշից է կախված՝ նեռ է, կեռ է անունը, ինչ է...։ Ինչ է մտածում երեխան, երբ հասկանում է, որ իր հայ լինելը կախված է նեռից. Մտածում է, որ՝ յա, նե՞ռ, էս ինչ հզոր ես, որ կարող ես ինձ ասենք չուկչի դարձնել, իսկ տղաներին, ՈՒՐԵՄՆ՝ «աղջիկ», ծառուծաղիկ։ Հասկացա՞ք։ Չկա մանր բան, երբ երեխաների հետ գործ ունես. Չէ, չասեք՝ բան էր արեց, ինչու ես այսքան խորանում։ Իսկ դուք ինչու եք այսքան թևածում՝ մինչև պաթոսի ամպ։ Ինչպես կարող եք չմտածված բաներ գրել, տալ երեխաների ձեռքը՝ առանց վերլուծելու, թե մտածող երեխան դա ինչպես է ընկալ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր