Դեպի վեր

Երևանի նոր ավագանի կանցնի 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

7or.am09/25/2018, 7:12

Երևանի նոր ավագանի կանցնի 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

Երևանի նոր ավագանի կանցնի 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով մայրաքաղաքի ավագանի է անցնում երեք քաղաքական ուժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախնական արդյունքներով Երևանի ավագանիում ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 294 հազար 109 ձայն կամ ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը: Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար 6 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Հետևաբար, ընտրությունների նախնական արդյունքներով Երևանի ավագանիում ներկայացված կլինեն ամենաշատ քվե հավաքած երեք ուժերը, քանի որ մյուս քաղաքական ուժերն ընդհանրապես անցողիկ շեմին նույնիսկ մոտ չեն գտնվում:

Քաղաքական ուժերի միջև մանդատները բաշխման մեխանիզմը սահմանված է Ընտրական օրենսգրքում: Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Այսինքն, եթե «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 294 հազար 109 ձայն, ապա այդ թիվը բազմապատկվում է Երևանի ավագանու մանդատների թվով, որը 65 է, դրանից հետո ստացված թիվը բաժանվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (370 հազար 323): Այս գործողությունն անելու արդյունքում ստացվում է 51.6 թիվը: Նույն գործողության արդյունքում ԲՀԿ-ի դեպքում ստացվում է 4.4, իսկ «Լույս» դաշինքի դեպքում՝ 3.1 թիվը:

Եթե գումարում ենք կատարված հաշվարկի արդյունքում մանդատներն առանց տասնորդական թվերի, ստանում ենք 58 թիվը, սակայն Երևանի ավագանու մանդատների թիվը 65 է: Այս դեպքում Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր