Դեպի վեր

Ով է շտապում չեղարկել Արցախում նոր իշխանության ձևավորումը

1in.am03/25/2020, 10:36

Ով է շտապում չեղարկել Արցախում նոր իշխանության ձևավորումը

Կորոնավիրուսի դեմ պայքարի Արցախի շտաբը կոչ է արել արցախցիներին 7 օր զերծ մնալ Հայաստան այցելությունից, պայմանավորված Հայաստանում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների ռեժիմի խստացման հետ: Արցախի շտաբը նաև հայտնում է, որ Արցախում հայտնաբերված չէ կորոնավիրուսով վարակի որևէ դեպք:

Արցախի շտաբի կոչը տեղի է ունենում զուգահեռ այլ կոչերի ֆոնին, որոնք ուղղված են Արցախում դեկտեմբերի 31-ին սպասվելիք համապետական ընտրությունը չեղարկելու հետ: Օր օրի Հայաստանից ավելանում է այդպիսի կոչ անող հասարակական և քաղաքական որոշակի շրջանակների ներկայացուցիչների քանակը, որոնք ակնհայտորեն փորձում են արցախցիների մոտ տագնապ առաջացնել ընտրական գործընթացի նկատմամբ: Այստեղ ակնհայտորեն կա երկու հանգամանք: Մեկը՝ հասնել ընտրության չեղարկման, հետաձգման, մյուսը՝ եթե առաջինը չստացվի, առնվազն հասնել նրան, որ մարդիկ ընտրության օրը, այսինքն մարտի 31-ին այսպես ասած մտահոգությունից ելնելով զերծ մնան ընտրատեղամաս այցելելուց:

Այլ կերպ ասած, նվազագույնը դրված է խնդիր Արցախում ապահովել այսպես ասած քվորումի բացակայություն և այդպիսով տապալել ընտրությունը: Եվ այստեղ բնականաբար առաջանում է պարզ հարց, թե ո՞ւմ կարող է անհրաժեշտ լինել Արցախում տապալել նոր քաղաքական իշխանության ձևավորման հնարավորությունը, ո՞ւմ կարող է ձեռնտու լինել Արցախում հին քաղաքական իշխանության կյանքը երկարաձգելու իրողությունը: Այստեղ անշուշտ պատասխանները միարժեք լինեն չեն կար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր