Դեպի վեր

Վաշինգտոն-Թեհրան պայքարը լիբանանյան հողում․ Շահան Գանտահարյանի հոդվածը

armenpress.am06/30/2020, 11:12

Վաշինգտոն-Թեհրան պայքարը լիբանանյան հողում․ Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում ԱՄՆ դեսպանը հերթական անգամ գնահատական է տվել ներլիբանանյան քաղաքական իրադարձություններին։ Իրավական դաշտ բերելու փորձ արվեց՝ միջազգային համաձայնագրերով եւ Վիեննայի պայմանագրությամբ ամրապնդված դիվանագիտական ընդունված կարգերի խախտման հերթական քայլը։

Զգացական հակազդեցություն կամ պատահականություն չպետք է համարել Լիբանանի քաղաքացու դատ հարուցելը եւ դատավորի կողմից այդ բողոքի ընթացակարգը որոշելը: Իրավաչափ է նման բողոքի դատական իրավակարգի որոշում կայացնելը: Խնդիրն ավելի կենտրոնանում է առավելաբար հարցի քաղաքական բնույթի եւ ընտրված ժամանակի վրա:

Նուրբ ու դժվարին կացությունում էր հայտնվել գործող կառավարությունը: Մի կողմից դատական իշխանությունների անկախությունը երաշխավորելով, մյուս կողմից լրատվադաշտի վերաբերյալ դատավորի կայացրած որոշումը՝ երկրի սահմանադրական սկզբունքներին դեմ նկատելով, փորձում էր հավասարակշռված մոտեցում որդեգրել:

Պարզ է ընկալվածը: Վաշինգտոնը Իրանի եւ իրանամետ կազմակերպության դեմ չեզոքացման համալիր գործողությունների պարունակում ճնշում է պաշտոնական Բեյրութի վրա` լիբանանյան հանրային կարծիքին արդեն քանիերորդ անգամ հստակ ուղերձ հղելով։ Ուղերձն այն է, որ երկրի տնտեսական քաոսի պատասխանատուն Իրանի ազդեցության գոտի հանդիսացող կազմակերպությունն է:

Տարածաշրջանում գլխավոր խաղացողների համար բեյրության թատերաբեմը ԱՄՆ-Իրան-Լիբանան եռանկյունով չի սահմանափակվում անշուշտ: Դիվանագիտական տեղեկատվական տագնապին անդրադառնալով` ՌԴ դեսպանը հանրային հնչեղություն էր տալիս Լիբանանի նկատմամբ Վաշինգտոնի կիրառած քաղաքականությունը բացահայտ սադրանք նկատելու իր երկրի դիրքորոշմանը։

Վաշինգտոն-Բեյրութ տեսքով, սակայն ըստ էության, Վաշինգտոն-Թեհրան դիվանագիտական- տեղեկատվական հակամարտությունում Մոսկվայի ներքաշվելը որոշ եզրագծեր չի հատում։ Ավելին քան դեսպանի հայտարարություն է, չի արձանագրվում:

Տարածաշրջանային մակարդակով երանգային տարբերություններ են նախանշվում: Իրաքում Անկարան եւ Թեհրանը միաժամանակ հարվածում են քրդական զինյալ հենակետերին: Այն հենակետերին, որոնք իբրեւ ռազմակայան ստացել են ամերիկյան զինական օժանդակություն: Մինչդե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր