Դեպի վեր

Մալայզիական օդանավը խոցվել է ՌԴ զինված ուժերին պատկանող «Բուկ» համակարգից․ Հոլանդացի դատախազներ

azatutyun.am05/24/2018, 1:54

Մալայզիական օդանավը խոցվել է ՌԴ զինված ուժերին պատկանող «Բուկ» համակարգից․ Հոլանդացի դատախազներ

Չորս տարի առաջ Դոնբասում կործանված մալայզիական մարդատար «Բոինգ» օդանավը խոցվել է Ռուսաստանի զինված ուժերի զենիթահրթիռային 53-րդ բրիգադին պատկանող «Բուկ» համակարգից: Այսօր Նիդերլանդներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել են ավիաաղետը հետաքննող միջազգային խմբի հոլանդացի դատախազները:

Հիշեցնենք՝ 2014 թվականին Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող օդանավի կործանման հետևանքով 298 մարդ էր զոհվել, մեծ մասը՝ Նիդերլանդների քաղաքացիներ: Անցած տարիներին միջազգային փորձագետներից բաղկացած հետաքննող խումբը եզրակացրել էր, որ ինքաթիռը խոցվել է «Բուկ» տիպի հրթիռով:

Այսօրվա ասուլիսում հայտարարվել է, որ այն պատկանում է Ռուսաստանի բանակին: Հետաքննող խումբը պնդում է, որ 2014-ի հունիսի վերջերին Կուրսկի շրջանից ռազմական տեխնիկա է դուրս բերվել: Ռազմաշարասյան մեջ «Բուկ» հրթիռների առնվազն 6 համակարգ է եղել: Դրանցից մեկը՝ 332 համարի համակարգը, ուղարկվել է սահմանից այն կողմ, Ուկրաինայի արևելք, ռուսամետ անջատականների հսկողության տակ գտնվող տարածք: Միջազգային խմբի քննիչների պնդմամբ՝ իրենց հաջողվել է պարզել, որ հենց այդ համակարգից է խոցվել մալայզիական օդանավը:

Այն կործանվել էր 2014-ի հուլիսի 17-ին: Ըստ միջազգային խմբի ուսումնասիրության տվյալների՝ հաջորդ օրը, հուլիսի 18-ին, զենիթահրթիռային այդ համակարգը հետ է ուղարկվել Ռուսաստան: Այսօրվա ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև այդ համակարգի հնարավորություններն ու առանձնահատկությունները:

Միջազգային հետաքննչական խմբի ղեկավար՝ հոլանդացի դատախազ Ֆրեդ Վեստերբեքը նշել է, որ հետաքննությունը մինչև հիմա չի կարողանում պարզել՝ ինչու՞ է խոցվել մալայզիական օդանավը և կոնկրետ ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրում: Նա ասել է, որ սկզբնական՝ մոտ 100 կասկածյալներից բաղկացած ցանկը կրճատվե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր