Դեպի վեր

Կորած գառները, տուժած սիրիահայ գործարարը, Քուվեյթի դեսպանն ու քրեական գործը

panorama.am02/21/2020, 11:48

Կորած գառները, տուժած սիրիահայ գործարարը, Քուվեյթի դեսպանն ու քրեական գործը

«Դասական խարդախություն, որը շաղկապված է Հայաստանում Քուվեյթի դեսպանի հետ»,-սիրիահայ գործարարի հետ կատարվածն այսպես բնութագրեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը «Նոյան տապան»-ում լրագրողների հետ հանդիպմանը։

Նա պատմեց, որ տուժածի պատմությունը լսելուց հետո հանդիպել է սիրիահայ Շահե Պահարեանի հետ, քննարկել են ստեղծված իրավիճակը, կազմվել է իրավաբանական խումբ, քանի որ տուժածը մեծ գումարներ է կորցրել։ Շահե Պահարեանը դիմել է իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին։ ՀԿ նախագահն ասաց, որ ինքը ասուլիսին մասնակցելու համար հրավիրել է նաև վարչապետ Փաշինյանին, ԱԳ նախարար Մնացականյանին, գլխավոր դատախազին, ՔԿ նախագահին ու այլոց։

«Ես համոզված եմ, որ ԱԱԾ-ում դիմումը նայել են, քննարկել են։ Խոսքը վերաբերում է Արաբական Հանրապետության ներկայացուցչի կողմից Հայաստանի հզոր քաղաքացուն ջիգյարով թալանելուն։ Բայց ոչ մեկ չի եկել ասուլիսին»,-ասաց Այսեր Իսայանը։

Սիրիահայ Շահե Պահարեանը մանրամասնեց՝ ութ տարի է ապրում է Երևանում, սննդի կետ ունի Կենտրոնում, որտեղ աշխատում են ընտանիքի անդամներով։ Բացի այդ, նա սկսել է իրանցիներին կենդանիներ մատակարարել, դրանք մորթվում էին Հայաստանում, միսը արտահանվում էր Իրան։ 2018-ին, ըստ տուժած գործարարի, ծանոթացել է Տիգրան անունով մի մարդու հետ, որն իրեն ծանոթացրել է Հայաստանում Քուվեյթի դեսպանի հետ։ Ցանկացել են սպանդանոց գնել, Շահե Պահարեանի խոսքով, ինքն էլ նրանց տարածք է ցույց տվել։ Գործը սկսել են, մորթը իրականացրել, Տիգրանը տնօրենն է եղել։ Հարկային ստուգումների արդյունքում մի քանի մլն դրամի տուգանք են գրել։

«Իրենք ասեցին, Շահե ջան, դու տուր մեկ մլն դրամը, մենք կվերադարձնենք։ Ես ունեմ բանկային կտրոնը։ Սա առաջին խարդավանքն էր։ Ես դեսպանին ճանաչում էի, անձնապես շփվում էինք։ 2019-ի մարտին դեսպանը զանգեց ինձ ասաց, մենք իրար հետ անասուն պիտի առնենք։ Ինքը գումարներ է տվել, ես այս գումարով առել եմ 500 գլուխ կենդանի, և իմ գումարով 250 կենդանի։ Այս ամենը թղթի վրա կա, ես իրեն տարել եմ, անասունները ցույց եմ տվել։ Չէի մտածում, որ ինձ քցելու են»,-պատմեց սիրիահայ գործարարը։

Նրա խոսքով, մի օր դեսպանը զանգել է իրեն ու կանչել իր տուն, ներկայացրել եղբորը և մի երիտասարդի՝ Իբայիդային, որին առաջին անգամ էր տեսնում։ Նրան ներկայացրել են որպես հարուստ, հարգված մարդ ու խնդրել է նրանց ցույց տալ անասունները։ Գնացել են Քասախ գյուղ, ըստ սիրիահայի, նրանք խոստացել են, որ բիզնեսը կընդլայնեն։

Դրանից երկու ամիս անց, ըստ բանախոսի, իրեն գիշերով զանգել է Իբայիդա անունով երիտասարդը և դեսպանի վարորդը՝ սիրիացի Վիգենը, հանդիպել են, առաջարկել Բայրամին ընդառաջ Քուվեյթ 600-700 գլուխ անասուն ուղարկել։ Ինքն էլ խորհրդակցել է Արամվիրում ապրող ընկերոջ հետ, պատասխանել են, այո, կարող են ճարել անասուն։ Կանխավճար են տվել՝ 12 հազար դոլար, 8 հազար դոլար, 3 հազար դոլար, հետո հետ են վերցրել են 8 հազարը, գնված կենդանիների գումարը սկսել է տալ իր գրպանից։

Դեսպանի ծանոթացրած երիտասարդն ասել են՝ անասունների տեղափոխման համար ինքնաթիռ են բերում Հայաստան, ու որպեսզի ինքնաթիռը դատարկ չթռնի, պահանջել են ավելի քան 1500 անասուն գնել, բայց ըստ գործարարի, իրեն դրա համար գումար չեն տվել։

Ինքն էլ ապառիկով անասուն գտնել չի կարողացել։ Սկսել են իրեն մեղադրել, թե իր պատճառով ինքնաթիռը չի գալիս։ Ըստ սիրիահայի, դատախազության դիմացի այգում մի փոքր բանավեճ են ունեցել, ինչից հետո զանգ է եղել ու դիվանագիտական համարներով երկու ջիպեր են ժամանել, որոնցում եղել է դեսպանի տղան՝ Ֆեհեդը թիկնապահների հետ, մեքենաներում եղել է նաև զենք։

«Մեզ ասեցին՝...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր