Դեպի վեր

2012-2017 ընթացքում չմուծված տուգանքների համար ՃՈ-ն համաներում է նախատեսում

azatutyun.am05/24/2018, 7:00

2012-2017 ընթացքում չմուծված տուգանքների համար ՃՈ-ն համաներում է նախատեսում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ոստիկանությունը մշակել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում վարչարարության փոփոխություն: Մի շարք խախտումներ կատարելու դեպքում վարորդներն այլևս չեն տուգանվի: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր թվարկեց նման մի քանի դեպք, օրինակ՝ երբ վարորդը վարելու ընթացքում ծխել է, մեքենայի սահմանված հատվածում բացակայել է տեխզննության կտրոնը կամ վարորդը մանևրելիս չի օգտագործել լուսային թարթիչը:

Լինելու են նաև դեպքեր, երբ իրավախախտ վարորդը ոչ թե կտուգանվի, այլ պարզապես կզգուշացվի՝ ճանապարհային ոստիկանի հայեցողությամբ: Հանրապետության որոշ փողոցներում դադարեցվելու է նաև արագաչափերի գործունեությունը: Նախկինում արագաչափերից բողոքող հանրությանը ոստիկանությունը հակադարձում էր՝ դրանք տեղադրվում են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Արդյո՞ք ոստիկանության դիրքորոշումը փոխվել է: ՃՈ պետի տեղակալը չի հերքում, որ որոշումը քաղաքական է․ «Իհարկե՝ կա քաղաքական կամք, որպեսզի վարչական ակտերի առումով նվազեցում իրականացվի»:

Ոստիկանությունը լավ լուր է հայտնում նաև տուգանքների պատճառով պարտքեր կուտակած վարորդների համար: 2012-17 թվականների տուգանքների համար նախատեսում են համաներում հայտարարել: Արդարադատության նախարարությանն առաջարկել են, որպեսզի այդ կառույցն իր հերթին կառավարությանն առաջարկի՝ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր