Դեպի վեր

Դերակատարները գրեթե նույնն են՝ Դաշնակցություն+Վազգեն Մանուկյան

1in.am11/18/2019, 8:42

Դերակատարները գրեթե նույնն են՝ Դաշնակցություն+Վազգեն Մանուկյան

Ավագ սերունդը վերջին ժամանակներում դեժավյուի զգացողություն է ապրում՝ հիշելով, թե ինչպես 90-ականների սկզբին նորանկախ Հայաստանի իշխանությունների ընդդիմությունը Վազգեն Մանուկյանն ու Դաշնակցությունն էին։ Ոչինչ կարծես թե չի փոխվել․ այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ընդդիմանում են նույն ուժերը, որոնք, սակայն, անցած երկու տասնամյակների ընթացքում հասցրել են տարբեր ծառայություններ մատուցել նախկին ռեժիմին։

Որքանո՞վ այդ ուժերը կարող են լինել իրական այլընտրանք ներկա իշխանություններին։ Այդ մասին զրուցել ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի հետ։

-Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մենք էլ դասեր չքաղելու սովորություն ունենք։ Չնայած թևավոր խոսք կա, որ նույն գետը երկու անգամ անհնար է մտնել, սակայն հայ ժողովուրդն իր տաղանդով դա էլ է իրականացնում։ Պրոցեսը շատ ծանոթ է, Վազգեն Մանուկյանն էլ է ծանոթ հանրությանը։ Մի ուրիշ խոսք էլ կա՝ պառավն իմաստուն չէ, բայց գլխով անցածը գիտի։ Մեր ժողովուրդն անցել է 1991-98թթ․ ճանապարհը և այդ ամենին ծանոթ է։ Մյուս կողմից էլ դերակատարներն են գրեթե նույնը՝ Դաշնակցություն+Վազգեն Մանուկյան։ Այս առումով, այսօրվա ժողովրդի և իշխանությունների համար կողմնորոշվելն ավելի հեշտ է։ Անցած ճանապարհի փորձից ելնելով էլ՝ այդ խնդիրները մի քանի անգամ ավելի հաղթահարելի են, քան մեր ժամանակ էր։ Մնում է, որ մեր ժողովուրդը ցուցաբերի քաղաքացիական կամք, իսկ իշխանություններն էլ՝ քաղաքական կամք։

-Ավագ սերունդը հիշում է, թե ինչպես 90-ականներին, պատերազմող երկրում, ՀՅԴ-ն ցույցեր էր անում և պահանջում ՀՀ նախագահի հրաժարականը։

-Ոչ միայն երկրի նախագահի հրաժարականն էին պահանջում։ ՀՅԴ-ն պահանջում էր բոլոր ՀՀՇ-ականներին կախել ծառերից։ Գառնիկ Իսագուլյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ այդպիսի հայտարարություն արեց։ Այսինքն՝ իրենք ինչքան էլ հայրենասիրական զեղումներ շռայլեն, մենք շատ լավ գիտենք, թե իրենցից ինչ են ներկայացնում թե՛ ՀՅԴ-ն, թե՛ Վազգեն Մանուկյանը։ Պատերազմի ամենաթեժ ժամանակ նրանք բռնի իշխանափոխության կոչ էին անում, հրահրում էին նույնիսկ քաղաքացիական պատերազմ։ Եվ այդ մտածողության, հոգեբանության տեր կուսակցությունները պատուհաս են ժողովրդի համար, և ինչքան շուտ ազատվենք նրանցից՝ մեր ժողովուրդը կշահի։

-Տեսեք, ՀՅԴ-ն այսօր օգտագործում է Հայոց լեզուն, Հայ գրականությունը, Հայոց պատմությունը բուհերում ոչ պարտադիր ուսուցման առարկաներ դարձնելու փաստը և պահանջում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

-Նախ՝ Արայիկ Հարությունյանը պարտադիր ուսուցումն է հանում բուհերից։ Եթե որևէ բուհ կցանկանա այդ առարկաները խորացված դասավանդել, դա իրենց խնդիրն է։ Երկրորդը՝ ՀՅԴ-ն և Վազգեն Մանուկյանը շահարկում են այդ հարցը, դա ընդամենն իրենց համար առիթ է։ Ինչ վերաբերում է Հայոց եկեղեցու պատմություն առարկային, ապա ինչո՞ւ պետք է այդ առարկան պարտադրված լինի։ Մարդը պետք է իր հոգևոր, կրոնական, գաղափարական ընտրություններում ազատ լինի։ Մարդ կա, որին չի հետաքրքրում կրոնի պատմությունը։ Ինչ վերաբերում է Հայոց լեզուն բուհերում պարտադիր դասավանդելուն, ապա դա որևէ խնդիր չի լուծում։ Այսօր բուհերում Հայոց լեզուն ձևական են անցնում։ Աշակերտը դպրոցում սովորում է, ընդունվում է բուհ, ավարտում, սակայն տառասխալներով է գրում։ Կարևորն այն է, որ դպրոցում հիմնավոր, խորացված ուսուցում լինի, որ լիարժեք կրթություն տա քաղաքացուն։ Ի՞նչ պարտադիր է, որ մաթեմատիկոսը կամ բժիշկը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր