Դեպի վեր

Մոսկվայի քաղաքապետարանը կրկին մերժել է բողոքի ցույց անցկացնելու ընդդիմության հայտերը

azatutyun.am08/23/2019, 12:06

Մոսկվայի քաղաքապետարանը կրկին մերժել է բողոքի ցույց անցկացնելու ընդդիմության հայտերը

Մոսկվայի քաղաքապետարանը կրկին մերժել է մայրաքաղաքում բողոքի ցույց անցկացնելու՝ ընդդիմության հայտերը:

Ակցիայի նախաձեռնողները քաղաքային իշխանություններին ուղարկված փաստաթղթում նշել էին, որ պատրաստվում են օգոստոսի վերջին օրը կենտրոնական փողոցներ դուրս գալ հանուն ազատ ընտրությունների և ընդդեմ բռնաճնշումների: «Դա խոչընդոտում է երթևեկությանն ու խանգարում մոսկվացիների բնականոն կյանքին», - պնդել է քաղաքապետարանը, ընդգծելով՝ Մոսկվայի կենտրոնական պողոտաներում 10-հազարանոց երթի համար բավարար տարածք չկա:

«Մինչ նախագահ Պուտինը տեսախցիկների առջև կոչ է անում երաշխավորել հավաքների ազատությունը, քաղաքապետարանը միտումնավոր և սադրիչ կերպով մերժում է երթ անցկացնելու մեր հայտերը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմության առաջնորդներից Լյուբով Սոբոլը, ով դարձել է հակակառավարական այս շարժման խորհրդանիշներից մեկը։ «Քաղաքապետարանից պահանջում եմ դադարեցնել սադրանքներով զբաղվելը և անհարգալից վերաբերմունքը մոսկվացիների նկատմամբ», - հայտարարել է երիտասարդ գործիչը, ով սեփական իրավունքները պաշտպանելու և բողոքի ցույցեր անցկացնելու համար մի քանի անգամ բերման է ենթարկվել և ընդհանուր առմամբ ավելի քան մեկ միլիոն ռուբլու տուգանք վճարել:

Մոսկվայում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի կեսերից, երբ ընտրական մարմինները հրաժարվեցին գրանցել ավելի քան հինգ տասնյակ ընդդիմադիր գործիչների թեկնածությունը սեպտեմբերին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններում: Պաշտոնական պատճառաբանությամբ՝ գրանցման համար անհրաժեշտ ստորագրություններն են կեղծված, ընդ որում ՝ անխտիր բոլոր թեկնածուների դեպքում: Ընդդիմությունը, մինչդեռ, հայտարարում է քաղաքական պատվերի ու կոշտ ճնշումների մասին:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր