Դեպի վեր

Գյումրին լինելու է Անկախության օրվա տոնակատարությունների կենտրոնը. Փաշինյանի շնորհավորանքը գյումրեցի

armenpress.am08/25/2019, 6:30

Գյումրին լինելու է Անկախության օրվա տոնակատարությունների կենտրոնը. Փաշինյանի շնորհավորանքը գյումրեցի

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտնվել «Գյումրու օր-2019» տոնական համերգին։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ գյումրեցիներ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Շնորհավո՛ր ձեր տոնը,
Շնորհավո՛ր Գյումրիի օրը,
Շնորհավո՛ր Հայաստանի օրը,
Շնորհավո՛ր հայ ժողովրդի օրը։

Այս հրապարակն ամեն ինչի մասին ասում է։ Ես երբեք Գյումրիի հրապարակը՝ Վարդանանց հրապարակը, այսքան մարդաշատ չեմ տեսել, նույնիսկ հեղափոխության օրերին, և սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյումրեցին հաղթել է, կյանքը հաղթել է, աշխատանքը հաղթել է, Հայաստանը հաղթել է, հայ ժողովուրդը հաղթել է։

Սիրելի՛ գյումրեցիներ,

ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա տոն է Հայաստանի բոլոր քաղաքների, բոլոր բնակավայրերի համար և ուզում եմ բոլորիս պարզ լինի, թե ինչու է Գյումրին այսքան կարևոր մեզ համար։ Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը, Գյումրին բոլորիս համար պահել-պահպանել-զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը։ Եվ այսօր այս է պատճառը, որ մենք Գյումրին այսքան կարևորում ենք, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ ժողովրդի մեր կերպարը, քաղաքակիրթ ժողովրդի մեր ապրելակերպը և դիմագիծը։ Այս է պատճառը, որ մենք սիրում ու պաշտում ենք Գյումրին, որ մենք հպարտանում ենք Գյումրիով, հպարտանում ենք գյումրեցիներով։

Եվ ուզում եմ ամենակարևոր արձանագրումն անել. մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը։ Բավական է մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի, որովհետև Գյումրին աղետի գոտի չէ։ Գյումրին աշխատանքի, մշակույթի, հաղթանակի, հիմա նաև արդեն հեղափոխության, ժողովրդի հաղթանակի, քաղաքակրթության ու ժողովրդավարության կենտրոն է։

Սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետևանքները վերացված են։ Ամենևին։ Բայց երբ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դա չի նշանակում, որ մեր հպարտությունն այս ընթացքում հարվածներ չի ստացել։ Դա ամենևին դա չի նշանակում։ Երբ ասում ենք, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է, դա ամենևին չի նշանակում, թե մենք պարտություններ չենք կրել։ Ընդհակառակը, դա նշանակում է, որ մենք, պարտությունների միջով անցնելով, կարողացել ենք նոր ուժ տալ հաղթ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր