Դեպի վեր

Իսկ մի՞թե վստահ ենք, որ հենց Պուտինն ինքը չի ցանկանում դեռևս բանտում տեսնել Քոչարյանին

1in.am09/14/2019, 1:54

Իսկ մի՞թե վստահ ենք, որ հենց Պուտինն ինքը չի ցանկանում դեռևս բանտում տեսնել Քոչարյանին

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանի հետ:

Պարոն Հայրապետյան, հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Հայաստան։ Ի՞նչ կարելի է ակնկալել Պուտինի այցից՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք այսօր առկա են հայռուսական հարաբերություններում։

– Առանձնակի ոչինչ պետք չէ ակնկալել. չէ՞ որ դա ո՛չ պետական, ո՛չ էլ պաշտոնական այց է: Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները կապված բացառապես հետսառըպատերազմյան աշխարհաքաղաքական տևտոնիկ փոփոխությունների հերթական փուլի հետ: Հայաստանի քաղաքական պատասխանատուների խնդիրն այն է, որ երկիրը հնարավորինս հեռու պահեն խաչաձև կրակահերթի տակ ընկնելուց: Չեմ էլ կարծում, թե այս անգամ կգտնվի պարոն Շանթ Հարությունյանի պես մի լուսավոր հայրենասեր, որ ՌԴ նախագահի նախորդ՝ 2013թ. այցից առաջ ազգային արժանապատվության բարձր ցուցադրման նման քաղաքական քայլ կանի:

Ռուսաստանը հրաժարվել է Հայաստան արտահանձնել Միհրան Պողոսյանին, չեղարկել Միքայել Հարությունյանի հետախուզումը։ Արդյո՞ք այս հանգամանքը չի ազդում հայռուսական հարաբերությունների վրա։

– Ռուսաստանը չեղարկել է թեկուզ հայազգի, բայց ի՛ր զինվորականների հետախուզումը: Երբ մենք քաջությունը կունենանք երբևէ նորից վանկարկելու «Ազատ, Անկախ Հայաստան»՝ առանց սոսկումնահար մանիպուլացնելու Անկախ-ը, և քաջությունը կունենանք հետամուտ լինելու այդ Անկախ-ին, այդ ժամանակ է միայն, որ Ռուսաստանը կմտածի՝ արտահանձնե՞լ ա՛յլ երկրի զինվորականին, թե՞ Սնոուդենի պես պահել իր մոտ: Իսկ եթե ավելի շիտակ նայենք ճշմարտության աչքերին, ապա պարտավոր կլինենք խոստովանել, որ դեռևս ընդամենը պայմանականորեն կան հայ-ռուսական հարաբերություններ. դրանք կայսերական մետրոպոլիայի կողմից դիտարկվում են որպես կենտրոնի և Կալինինգրադի մարզի միջև ուղղահայաց կապեր, ինչպես ռուս պաշտոնյան ժամանակին հենց Երևանում հայտարարեց, թեև պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, խիզախեց Կրեմլում արտահայտվել մեր պետության սուվերենության մասին:

Հեղափոխությունից հետո Պուտինն առաջին անգամ է այցելելու Հայաստան։ ՌԴ նախագահը հայտնի է Քոչարյանի հետ իր մտերմությամբ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր