Դեպի վեր

HUMMER-ի մասնակցությամբ վթարից մահացած 11-ամյա աղջնակի մայրը երեխայի է սպասում

news.am03/21/2018, 9:00

HUMMER-ի մասնակցությամբ վթարից մահացած 11-ամյա աղջնակի մայրը երեխայի է սպասում

2017թ.-ի սեպտեմբերի 5-ին Hummer-ի մասնակցությամբ վթարից մահացած 11-ամյա աղջնակի մայրը՝ Քնար Սարգսյանը, երեխայի է սպասում։

NEWS.am-ի հետ զրույցում Քնար Սարգսյանը պատմեց, որ վթարի ժամանակ ինքն արդեն հղի է եղել, սակայն չի իմացել այդ մասին․ «Չնայած վթարից փայծաղս էր վնասվել, ահագին լուրջ վնասվածքներ էի ստացել, բայց Աստված պահեց էս մի երեխայիս»։

Քնար Սարգսյանը նշեց, որ տղա երեխայի է սպասում, ունի նաեւ 8 տարեկան մեկ որդի։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արթուր Հակոբյանը իր «HUMMER H2» մակնիշի ավտոմեքենայով եւ Լեւոն Հակոբյանն իր «HONDA ACCORD» մակնիշի մեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջնակի մահը, վերջինիս մոր՝ Քնար Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, հոր՝ Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում Լեւոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր