Դեպի վեր

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

7or.am01/11/2019, 5:00

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

-Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։

-Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ ավելի լայն համատեքստում։ Խոսքս նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստի մասին է։ Նաև՝ դատական համակարգի վրա իշխանության կողմից գործադրվող աննախադեպ ու բիրտ ճնշման համատեքստի մասին։ Այս առումով տեղի ունեցածն ինձ համար միանգամայն սպասելի էր։ Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն այնքան ակնհայտ է դարձել ու իրականացվում է այնքան անթաքույց ու կոպիտ ձևերով, որ նույնիսկ առանձնապես վելուծելու ու դա ապացուցելու կարիք էլ չի առաջանում, բավական է միայն փաստերի պարզ համադրություն կատարել։

Հիշենք նախագահի հրատապ կալանավորմանը լծված դատարանի գիշերային նիստերը ու համադրենք դրանք երեկոյան 18։30–ին տուն շտապող քննիչի ու նիստը 12 օրով հետաձգող և, ըստ էության, արդարադատություն իրականացնելուց խուսափող դատավորի գործելակերպի հետ։ Հիշենք երկու գաղտնալսումների խայտառակ բովանդակությունը, ինչը, ի դեպ, արդեն լի ու լի բավարար է նախագահ Քոչարյանին քաղբանտարկյալ հայատարարելու համար։ Հիշենք վարչապետի՝ դատավորներին ողղված կոշտ սպառնալիքները, որոնց հնչեցումը «պատահականորեն» զուգադիպում էր նախագահ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստերի ժամանակահատվածներին։ Հիշենք, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավորների վարկանիշային ցանկում մինուս 12 ցուցանիշ ունեցող վախեցած դատավորի որոշումը և վերացրեց մեկ այլ որոշում, որ կայացված էր վարկանիշային աղյուսակը գլխավորող հեղինակավոր դատավորի կողմից։ Հիշենք Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելը, ՀՔԾ ղեկավարի իրականության հետ աղերսներ չունեցող «մեղադրական» հայտարարությունների շարանը, Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մերկապարանոց մեղադրանքները, որոնք մանիպուլյատիվ կերպով ներկայացվում էին որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Վերստին մատնանշենք ընդհանուր առմամբ «Մարտի 1-ի» գործի ամբողջ այս տխրահռչակ «նոր դրվագը», որը, ինչպես մի հարցազրույցում ասաց նախագահ Քոչարյանը, պարզապես իրավաբանական աղբ է իրենից ներկայացնում, ուրիշ ոչինչ։

Կրկնեմ՝ տեղի ունեցողի ընդհանուր տրամաբանությունն ու նպատակն այքան պարզ է արդեն, խոսակցական լեզվով ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր