Դեպի վեր

Ավազակային հարձակում Էջմիածնում. ստահակը խանութում հարձակվել է աշխատակցուհու վրա, դաժան ծեծի ենթարկել ու հափշտակել մոտ 3 մլն դրամ. կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com07/27/2021, 6:18

Ավազակային հարձակում Էջմիածնում. ստահակը խանութում հարձակվել է աշխատակցուհու վրա, դաժան ծեծի ենթարկել ու հափշտակել մոտ 3 մլն դրամ. կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 27-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Վահան Մաթևոսյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պոետ Ռաֆայել Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղաշապատի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի և ավագ քննիչ Անի Մնացականյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Սամվել Տոնոյանն ու ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Դավիթ Բարոյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Էջմիածնի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենակ էն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան, իսկ մինչ այդ էլ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներվ էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից օպերատիվորեն տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, որից հետո ոստիկաններն ու քննիչները տարածքը լենտերով փակեցին, բայց իմացանք, որ ներսում, երբ ճիվաղը հարձակվել է վաճառողուհու վրա, նա դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ներսում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ:

Ճիվաղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր