Դեպի վեր

Բախտի քմահաճույքին չենք կարող թողնել. Արցախում ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության սպառնալիք կարող է լինել

1in.am03/23/2020, 2:48

Բախտի քմահաճույքին չենք կարող թողնել. Արցախում ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության սպառնալիք կարող է լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, Դուք հայտարարությամբ եք հանդես եկել, որում մտահոգություն եք հայտնում Արցախում մարտի 31-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ վտանգներ կարող են լինել։

Վտանգների մասին բոլորն են ասում՝ ոչ միայն քաղաքական ուժերը, նաև մասնագետ բժիշկները։ Ամեն օր առնվազն 5000 մարդ անցուդարձ է անում դեպի Երևան և հակառակը։ Վարակի տարածվածության որոշակի աստիճան Հայաստանում կա. բացահայտված վարակակիրն ու իրական վարակակիրների քանակը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նույնը չէ։ Տասն անգամ ավելի տարբերություն կա, և տրամաբանական է, որ վաղ թե ուշ այնտեղ դեպքեր ևս կգրանցվեն։ Իսկ ընտրությունները կարող են բռնկման աղբյուր ու օջախներ ձևավորել, ինչը շատ ցավալի է։ Զարմացած եմ. պաշտոնական Երևանը ոչինչ չի ձեռնարկում, նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ իր համար այդ խեղկատակ ընտրություններն ընդունելի են։ Թե ինչ հարց պետք է լուծվի այդ ընտրություններով՝ արդեն հոգնել ենք ասելուց։ Արցախի անկախությունը կեղծ երևույթ է, եթե նախկինում դրանք ինչ-ինչ արդարացումներ ունեին, չնայած մենք դա չէինք ընդունում, հիմա  դա դարձել է մեր ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը։

– Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին խոսում է Վիտալի Բալասանյանը։

– Գիտեք, այսպիսի իրավիճակներում տարբեր մարդիկ, տարբեր ուժեր կարող են նույն դիրքորոշումը հայտնել։ Գուցե պարադոքսալ կարող է թվալ, բայց հնարավոր է համընկնեն իրենց պահանջներն ու խոսքը։ Դա ամենևին չի նշանակում, որ համակարծիք են, ընդհակառակը՝ կարող են ծայրահեղ բևեռներում լինել, իսկ այդպիսի հանգամանք այս պարագայում առկա է։ Ինչ-որ դատողություններ կարող ենք անել, բայց իրավիճակն այնպիսին է, որ թողնենք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր