Դեպի վեր

Եթե բազային ֆինանսավորումը հանեն՝ գիտնականների մի մասը դրսում կմնա, գիտությունն էլ մի քանի տարում կքայքայվի ու կկործանվի

168.am02/12/2019, 2:06

Եթե բազային ֆինանսավորումը հանեն՝ գիտնականների մի մասը դրսում կմնա, գիտությունն էլ մի քանի տարում կքայքայվի ու կկործանվի

ՀՀ կառավարության կողմից 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված մի որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր՝ որպես դրամաշնորհ, և որոշվել էր այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

Փետրվարի 6-ին Կառավարությունը որոշեց մեկ տարով երկարաձգել բազային ֆինանսավորումը՝ մինչև մրցույթի պայմանները հստակեցվեն:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ Արեգ Միքայելյանի կարծիքով՝ լավ կլինի, որ ֆինանսավորման երկու ձևերն էլ լինեն:

«Եթե բազային ֆինանսավորումը մնա, գումար հատկացվի, հնարավոր կլինի ապահովել նվազագույն կեցությունը, որը, ի դեպ, նույնիսկ այսօրվա դրությամբ չի ապահովվում, քանի որ աշխատավարձը շատ ցածր է: Հետո մրցութային հիմունքներով կարող են լինել լրացուցիչ խրախուսման ձևեր՝ արդեն ակտիվ գիտնականների համար:

Սակայն, եթե բազային ֆինանսավորումը հանեն՝ գիտնականների մի մասը դրսում կմնա, որովհետև գրանտային ծրագրերով չեն կարող բոլորն էլ միանգամից ֆինանսավորվել: Մի մասը շահելու է, մյուս մասը՝ ոչ: Արդյունքում՝ շատերը կմնան անգործ: Գիտությունն էլ մի քանի տարում կքայքայեն ու կկործանեն:

Արտերկրում ամբողջ գիտությունը համալսարանական է, գիտնականները համալսարանից իրենց մշտական աշխատավարձը ստանում են, և եթե ունեն դրամաշնորհներ, լրացուցիչ ծրագրեր, դրա շնորհիվ աշխատավարձը կրկնապատկվում է: Իսկ ով բավարարվում է մինիմումով, միայն համալսարանի աշխատավարձն է ստանում, որը բավականին բարձր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

«Գիտնականի բազային աշխատավարձը պետք է լինի երկրի միջին աշխատավարձից բարձր, որովհետև գիտնականի աշխատանքը շատ բարդ է, չի կարելի այդպես նսեմացնել: Մասնավորապես կա տնտեսագիտական օրենք, թե ինչպես պետք է աշխատավարձդ գոյանա: Հաշվի են առնում այն, թե այդ մարդու կրթությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր