Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը երեկոյան գրառում է կատարել Instagram-ում՝ կիսվելով իր մտահոգություններով Հայաստանի նկատմամբ վերջին օրերին Ադրբեջանի ռազմական լայնածավալ գործողությունների առնչությամբ.«Եվս մեկ ողբերգություն է կարծես ծավալվում, ու, ինչպես միշտ, վտանգ կա, որ լրատվամիջոցները չեն ներկայացնի ողջ ճշմարտությունը։
Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի, գազի ու էական այլ հարստությունների պաշարներ, այն քրիստոնեության ու ժողովրդավարության կղզի է՝ շրջապատված դաժան բռնապետություններով:
Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է եւ ունի ողբերգական պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1,2 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումների արդյունքում, որոնք մինչ օրս Թուրքիան ժխտում է:
Այսօր Հայաստանին կրկին վտանգ է սպառնում. այդ երկիրն ուզում են ջնջել երկրի երեսից: Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի սահմանին գտնվող խաղաղ գյուղերը՝ ցանկանալով ահա...
Կարդալ ամբողջովին