Դեպի վեր

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշարները կարող են օգտագործվել մինչև 100 տարի և ավելի. փոխտնօրենի հարցազրույցը

armenpress.am09/27/2022, 10:30

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշարները կարող են օգտագործվել մինչև 100 տարի և ավելի. փոխտնօրենի հարցազրույցը

կնկալվում է, որ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այս տարի կտա 24 տոկոսով ավելի շատ արտադրանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկայացրել է, թե ինչ է փոխվել կոմբինատի աշխատանքներում՝ կառավարության մասնակցությամբ պայմանավորված, խոսել է նաև նախատեսվող պղնձաձուլարանի կառուցման մասին:

-Պարոն Ջհանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջատար դիրքերում է, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով այն գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը՝ 104.77 մլրդ դրամի հարկային մուտքերով: Նախ ինչո՞վ կբացատրեք նման ավելացումը:

-Մի քանի գործոններ կան, որոնց արդյունքում ստացել ենք այս ավելացումը: Առաջնային գործոնը եղել է պղնձի, մոլիբդենի գների բարձրացումը, ինչը նկատվել է և անցյալ տարի, և 2021-ի առաջին կիսամյակում: Երկրորդ հիմնական պատճառը ծախսային մասի կրճատումն է: Նոր ղեկավարությունը քայլեր է իրականացրել, որի արդյունքում ունենք ծախսերի կրճատում, ինչն էլ բերել է շահութաբերության ավելացման: Դրա արդյունքում ունենք ավելի շատ հարկեր: Բացի այդ՝ Հարկային օրենսգրքում մի քանի փոփոխություններ են արվել, կոնցենտրատների արտահանման համար սահմանվել են պետական տուրքեր, որի արդյունքում նույնպես ստացվել է այս աճը: Այսպիսով՝ ավելացման համար հիմնական պատճառներն այս երեքն էին:

- Նախորդ տարվա հոկտեմբերից կառավարությունը դարձավ կոմբինատի համասեփականատեր: Այս փաստը մեծ արձագանք գտավ, աղմուկ բարձրացրեց: Պետության մասնակցությունն ի՞նչ է փոխել ԶՊՄԿ-ի աշխատանքում:

-Կառավարության մասնակցությունը ես դրական եմ գնահատում, որովհետև դա թույլ է տալիս կառավարությանը ներսից տեսնել, թե կոմբինատն ինչ խնդիրներ ունի և օգնել խնդիրների լուծման հարցում: Իսկ կառավարման առումով մեծ տարբերություն չեմ տեսնում, քանի որ կառավարումն իրականացվում է հիմնական սեփականատիրոջ կողմից: Կառավարությունը մոտ 25 տոկոսի սեփականատերն է, օրենքի համաձայն՝ չի կարող մասնակցել կառավարմանը: Կառավարության մասնակցությունը հեշտացրել է աշխատանքը, քանի որ մի բան է, երբ կառավարությունը տեսնում է այնպես, ինչպես հասարակությունն է տեսնում, մեկ այլ բան է, երբ ունի նշանակված մարդիկ, որոնք ներսից տեսնում են բոլոր խնդիրները: Ու դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ և օգնել խնդիրների լուծմանը: Մենք առաջին հարկատուն ենք, և, բնականաբար, ելնելով մեր կազմակերպության չափերից՝ խնդիրները շատ են: Եվ հիմա դրանք կառավարության հետ համատեղ լուծումներ են ստանում:

-Այս պահի դրությամբ արտահանման ի՞նչ ծավալներ ունեք, հիմնականում ո՞ր երկրներ է արտահանում իրականացվում: Էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքում Հայաստանից արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքը, ինչը, ըստ նրա, թույլ կտա դադարել զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ: Սա նշանակում է, որ ձեր արտահանումը նվազե՞լ է, թե՞ այլ ապրանքների արտահանումն է աճել, և այսպիսով համամասնությունը փոխվել է: Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի այս դիտարկումը:

- Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը չի նվազել, պարզապես այլ ոլորտների արտահանումն աճել է, դրա հետևանքով տեսակարար կշիռը նվազել է: Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներն էլ պետք է զարգանան, բայց ընդհանրապես ասել, թե հանքահումքային արտադրությունը կամ դրա դերը նվազում է, չի կարելի, քանի որ այս պահի դրությամբ հարկային մուտքերին նայելով էլ՝ հասկանում ենք, որ խոշորագույն հարկ վճարողը հանքահումքային կազմակերպություններն են, ոչ միայն ԶՊՄԿ-ն: Բյուջեի առաջին կիսամյակի բյուջեի մուտքերի մոտ 10-15 տոկոսն ապահովել են հենց հանքերը: Նկատի ունեմ այն կազմակերպություններին, որոնք ներկայացնում են մեր ոլորտը, բայց կան շատ կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում և իրենց հիմնական շահույթը ստանում են հանքահումքային ոլորտի կազմակերպությունների հետ աշխատելով: Այսինքն՝ բյուջեի մուտքերի 20 և ավելի տոկոսը ապահովում է մեր ոլորտը:

-Պարոն Ջհանյան, Դուք արդեն խոսեցիք պղնձի և մոլիբդենի միջազգային գների բարձրացման մասին, սակայն կխնդրեմ նաև ներկայացնեք, թե այս բարձրացումը որքանո՞վ է ավելացրել ընկերության շահույթը, եկամուտները:

-Դա, ցավոք, արդեն անցյալում է: Գները բարձր են եղել 2021-ին և 2022-ի առաջին կիսամյակում: Մենք այս տարվա ապրիլ-մայիսից արդեն տեսնում ենք գների անկում: Այս պահի դրությամբ մենք անցյալ տարվա համեմատ ունենք գների մոտ 25 տոկոս անկում, որը զգալի է: Այն դրական էֆեկտը, որն ունեինք բարձր գներով պայմանավորված՝ այսօրվա դրությամբ, ցավոք, չունենք: Բայց մենք պատրաստ ենք դրան, քանի որ մեր ոլորտը ցիկլիկ է: Այսինքն՝ բարձր գների ժամանակահատվածից հետո գալիս է ցածր գների ժամանակահատվածը, որին պատրաստ ենք: Ամեն ինչ արել ենք, որ կայուն լինի, այսինքն՝ բարձր գներով պայմանավորված բարձր շահութաբերությունն օգտագործել ենք, որ ներկայիս և ապագա ցածր գների դեպքում մեր կազմակերպությունը կայուն կերպով շարունակի իր գործունեությունը: Պղնձի միջին գինը մեկ տոննայի համար 7700 դոլար է: Սակայն այդ թիվը չի կարելի համեմատել, օրինակ, 2 տարի առաջվա 7700-ի հետ, քանի որ այն ժամանակ լրիվ ուրիշ ծախսային բազա ունեինք: Ինֆլյացիայի հետևանքով հանքարդյունաբերության ծախսերը շատ ավելացել են: Եվս մեկ կարևոր հարց կա, որը փորձում ենք քննարկել կառավարության հետ: Եվ մենք, և արտահանող շատ այլ ձեռնարկություններ տուժում են դրամի արժևորման հետևանքով: Հասույթը ստանում ենք դոլարով, իսկ ծախսերի մեծ մասը դրամային է: Դրա հետևանքով մեր շահութաբերությունը նվազում է: Դա շատ մեծ խնդիր է, փորձում ենք այդ խնդիրը բարձրացնել և քննարկել կառավարության հետ: Թեև հասկանում ենք, որ հարցն ունի 2 կողմ, առաջին կողմը ներքին արտադրողներն են, երկրորդը՝ ինֆլյացիան: Կառավարությունը պետք է բալանս գտնի այդ երկու ծայրահեղությունների միջև: Հուսով ենք, որ այս խնդրին բալանսավորված լուծում կգտնենք:

-2022-ի պետբյուջեի նախագծի հիմքում դրվել էր 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Ձեր գնահատմամբ՝ հանքարդյունաբերությունն այդ աճի որքա՞ն մասը կարող է ապահովել: Ինչպես հասկանում ենք տարբեր հայտարարություններից, կառավարությունն ավելի շատ ցանկանում է, որ աճի լոկոմոտիվը լինի ոչ թե հանքարդյունաբերությունը, այլ մշակող արդյունաբերությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մենք ակնկալում ենք, որ ԶՊՄԿ-ը անցյալ տարվա համեմատ կունենա մոտ 24 տոկոսով ավելի շ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր