ՀՀ-ում Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը:
Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել GMRA իրավական եզրակացության հրապարակմանը նվիրված իրազեկման միջոցառում:
ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս նախագծի հիմքում ընկած է հայկական ռեպո շուկայի և աշխարհի մյուս շուկաների միջև ավելի սերտ կապ ստեղծելու գաղափարը:
«Կարծում ենք՝ Հայաստանի պարտքային շուկայի ներուժի օգտագործումն օգտակար կլինի ինչպես տեղական շուկայի մասնակիցների, այնպես էլ միջազգային գործընկերների համար: Այստեղ առանցքային է հայ գործակալների համար միջազգային ռեպո գործարքներ կնքելու դյուրացումը: Հաշվի առնելով, որ GMRA-ն անդրսահմանային ռեպո գործարքների համար ամենաընդունված գլխավոր համաձայնագիրն է, այն օտարերկրյա շուկայի մասնակիցների համար երաշխիք կլինի, որ նրանք կարող են առանց իրավական խոչընդոտների կնքել GMRA փաստաթղթավորված գործարքներ հայ գործընկերների հետ»,- նշել է Գարեգին Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագծում ներգրավված գործընկերներին և կարևորելով շուկայի մասնակիցների շ...
Կարդալ ամբողջովին