BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դեկտեմբեր ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի դեկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Հրանտ Թոխատյան՝ 106 հիշատակում
• Սոնա Ռուբենյան՝ 89 հիշատակում
• Սիրուշո՝ 76 հիշատակում
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Դեկտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է եղել Հրանտ Թոխատյանը։ ՀՀ ժողովրդական արտիստը մեկն էր այն անձանցից, ովքեր պատրաստակամություն էին հայտնել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր:
Դեկտեմբերի 25-ին «Զանգակ» գրատանը դերասանը մասնակցեց «Սիթի օֆ Սմայլ» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի եւ «Զանգակ» գրատան «Նվիրենք երեխաներին տոն. հեքիաթի ժամ» նախաձեռնությանը եւ հեքիաթներ կարդաց փոքրիկների համար:
A post shared by Hrant Tokhatyan Official (@hranttokhatyan)
Դեկտեմբերին հիշատակումների թվով երկրորդ հորիզոնականում է Սոնա Ռուբենյանը: Թեեւ երգչուհու հարսանիքը նոյեմբերին էր, հարսանիքի մասին քննարկումները շարունակվել են նաեւ դեկտեմբերին: Քննադատությունների թիրախում էր Սոնայի հարսանեկան զգեստը, եւ թեմային անդրադարձավ նաեւ զգեստի հեղինակը: «Բնականաբար, նորաձեւության եւ գեղեցիկի պատկերացումները բոլորիս դեպքում կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք եւ անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում»,-նշել էր նա:
Մինչ հանրությունը քննարկում էր...
Կարդալ ամբողջովին