Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք-համերգ՝ ի աջակցություն հուլիսին Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված և ավելի ուշ իրավապահներին հանձնված «Սասնա ծռեր» խմբի անդամների։
Մինչև համերգը սկսելը առաջարկվեց ցավակցություն հայտնել Գագիկ Մկրտչյանի հարազատներին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին մահացել էր ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել, հետագայում ենթարկվել չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել։
Ինչպես նշեց ելույթ ունեցողներից Արեգ Նազարյանը՝ համերգի խորագիրն է «Հայաստանն առանց քաղաքական բանտարկյալների»։ ...
Կարդալ ամբողջովին