Մի օր՝ գրադարանում Փոլ Իգնեշիուսը կարդաց Դին Աչիսոնի հոդվածներից մեկը: Նա գրում էր, թե որքան պատվաբեր կարող է լինել հանրային ծառայությունը: Նկարագրում էր այնպիսի կյանք, որի գոյության մասին Փոլ Իգնեշիուսը չէր էլ ենթադրում:
«Իմ ուղին կապված է Թոմ Մորիսի հետ: 1961-ին Պաշտպանության նախարարության կարիքների համար Լոգիստիկ կառավարման մասնագիտացված ինստիտուտ ստեղծելու գաղափարը ներկայացրեցինք պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարային: Հաջորդ օրը, ստացանք նախագահ Ջոն Քենեդիի թույլտվությունը, մեկնեցինք Չիկագո, ու սկսեցինք», – պատմում է Փոլ Իգնեշիուսը:
ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախարարի խոսքով, Իգնաշիուսն իր բոլոր գործերում ապահովում էր բարելավումներ:
«Նա բարեփոխում էր մեր գլոբալ առաքելությունը, մեր աշխատելու ձևն ու լոգիստիկ համակարգը՝ ապահովելով մեր մարտիկների մշտական մարտունակությունը», – ասում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը:
Ադմիրալ Ուիլիամ Գալինիսը ընդգծում է, որ այս նավը Փոլ Իգնեշիուսի առաջնորդության, ռազմածովային ուժերին նրա նվիրվածության ու երկրին մատու...
Կարդալ ամբողջովին