PanARMENIAN.Net - Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այսուհետ կարող են պարզեցված ընթացակարգով դիմել և ստանալ աջակցող միջոցներ՝ չսպասելով հաշմանդամության կարգ ստանալուն, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նա նոր նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելուն։
«Պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, մասնավորապես՝ քայլակ կամ սայլակ ստանալու համար պետք է հաշմանդամության խումբ ունենան, ապա՝ ստանան։ Գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում, մասնավորապես՝ բուժումն ավարտելուց հետո 3 ամսում, սակայն, որոշ դեպքերում հենց բուժման ընթցաքում սայլակի ու քայլակի անհրաժ...
Կարդալ ամբողջովին