PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ի վաղ առավոտից Արցախի հյուսիսային ու հարավային ուղղություններով ադրբեջանական կողմը հարձակման փորձ է արել, հյուսիսում ջախջախվել են ու հետ շպրտվել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 17-ին հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այն կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։
Նա նշել է, որ հարավային ուղղությամբ 2 հատվածում փորձել են գործողություն ծավալել, մեկում հայկական հրետանու հարվածի տակ են ընկել, հետ շպրտվել՝ զգալի թվով տեխնիկա ու զինամթերք կորցնելով։ Հովհաննիսյանը հայտնել է, որ ուշ երեկոյի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, թեժ է հարավում։
Հոկտեմբերի 18-ին ևս ադրբեջանական կողմն ԱԹՍ է կիրառել, 20։30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում։
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր կան, սակայն նման մարտական գործողո...
Կարդալ ամբողջովին
