«Մեր մարզիկներին չբավարարեց փորձը, նույնիսկ մեդալակիրների գոտեմարտերում կային թերություններ: Նրանք դեռ շատ աշխատանք ունեն: Հաջորդ տարին օլիմպիական վարկանիշային մրցաշարերի սկիզբն է, ժամանակի հետ կտեսնենք, թե ովքեր Փարիզի խաղերի վարկանիշ կնվաճեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ մասնագետի` մարզիկների համար դժվար չի եղել աշխարհի մեծահասակների առաջնությունից հետո Մ23 տարեկանների առաջնությանը մասնակցելը:
Հայաստանի հավաքականի անդամ, Մ23 տարեկանների կրկնակի ոսկե մեդալակիր
Արսեն Հարությունյանի կարծիքով` աշխարհի առաջնությունում հեշտ գոտեմարտեր չեն եղել: «Դժվարություններ միշտ ենք ունենում: Ինձ հաջողվեց լավ և ճիշտ գոտեմարտեր վարել: Ուսումնամարզական հավաքները տվեցին իրենց արդյունքը: Այստեղ մեծ դեր ունի նաև մարզիչների աշխատանքը»,-ասաց նա:
Ընտրանու անդամ Արման Ավագյանն էլ ընդգծեց, որ ի սկզբանե նպատակը ոսկե մեդալն է եղել: «Պարտություն կրեցի հենց մեկնարկում, սակայն հետագայու...
Կարդալ ամբողջովին