Դեպի վեր

Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում

panorama.am08/6/2022, 1:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում

Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանին գտնվող Քանագեղի բնակատեղին ու դամբարանադաշտը վաղուց հայտնի են մասնագետներին: 1960-ական թթ. այստեղ չափագրման աշխատանքներ է իրականացրել հնագետ Գեդեոն Միքայելյանը, իսկ 1981 թ. մայրուղու շինարարության ժամանակ բացված 2 դամբարաններ պեղել է հնագետ Գրիգոր Արեշյանը: Դամբարանադաշտը զբաղեցնում է մի քանի տասնյակ հեկտար տարածք, որի զգալի մասը 1980-ական թթ. մելիորացիոն աշխատանքների արդյունքում զրկվել է արտաքին հատկանիշներից: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ից հայտնում են, որ հնավայրում պեղումները շարունակվել են 1999-2002 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան):

«Պեղված 9 դամբարանները քարաշար կրոմլեխներով քարարկղային դամբանախցեր են, անհատական և խմբային թաղումներով: Հայտնաբերված հնագիտական նյութերը բազմազան են և վերաբերում են մ.թ.ա. XV-IX դդ.: Լավ պահպանվել է նաև հնամարդաբանական և հնակենդանաբանական նյութը: Այս ժամանակահատվածում պեղված գտածոների մեջ առանձնանում է զարդերի ձուլման երկփեղք կաղապարը, որով այսօր էլ հնարավոր է 7 տեսակի պերճանքի առարկաներ պատրաստել»,- ասել է Արշավախմբի ղեկավար, գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։

Վերջին պեղումներից շուրջ 20 տարի անց, 2021 թ. մայիսին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները հնավայրի տարածքում արձանագրել էին գանձախուզության փաստ: Կազմվել էին համապատասխան փաստաթղթեր և գործը հանձնվել էր ոստիկանություն: Գանձախույզները տեխնիկայի օգնությամբ հեռացրել էին դամբանաթմբի մի մասը և մասամբ տեղաշարժել ծածկասալերը: Ավելի անել նրանց չեր հաջողվել: Վնասված հուշարձանը հրատապ պեղելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանին ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հատկացված ենթակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 413.5
EUR 407 424
RUR 6.42 7.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր