37-ամյա ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ընկերուհուն յուրահատուկ կերպով է ամուսնության առաջարկություն արել: Նա 26-ամյա դերասանուհի Ելիզավետա Մորյակին հրավիրել է օդային ուղեւորության:Նրանք մերձմոսկովյան Մյաչկովո օդանավակայան են ժամանել անբարենպաստ եղանակային պայմաններում, երբ ցիկլոն էր մոտենում:
A post shared by ЛИЗА МОРЯК (@moryakliza)
«Սկզբում վախենում էի եղանակից ու անգամ չէի ցանկանում որեւէ տեղ թռչել: Օդաչուն դա հասկացավ ու փորձեց որքան հնարավոր է արագ ինձ նստեցնել ինքնաթիռ: Նախատեսված ժամանակից 20 րոպե շուտ շարժվեցինք: Ահավոր վախեցած էի, իսկ օդաչուն՝ նյարդայնացած»,- խոստովանել է Լիզան:
Թռչելու ընթացում Անդրեասյանը ցույց է տվել գետնի վրա արված ռոմանտիկ գրությունը. «Քեզ սիրում եմ: Ամուսնացիր ինձ հետ»:
Սակայն դերասանուհին սկզբում այնքան էլ չի գնահատել այդ ռոմանտիկ քայլը. «Բոլոր մտքերս այն մասին էին, որ ջարդուփշուր կլինենք ու պետք է արագ վայրէջք կատարենք: Իջանք ու այն, ինչ կատարվեց հետո, սարսափելի էր: Կարկուտ սկսվեց: Թրջվել էինք, բայց հույզերը պատել էին մեզ: Ինձ, որ ողջ ենք, գետնի վրա ու արդեն հայի հարս եմ»:
A post shar...
Կարդալ ամբողջովին