Դեպի վեր

Վահե Հովհաննիսյան. Նոյեմբերի իննից առաջ սեպտեմբերի 27-ն էր, և էականը հենց դա է

panorama.am11/8/2022, 7:18

Վահե Հովհաննիսյան. Նոյեմբերի իննից առաջ սեպտեմբերի 27-ն էր, և էականը հենց դա է

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել վերականգնումը։

Մենք այդպես էլ չհասկացանք ու չձևակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկյունաքարային հարց է։ Եթե մեր քաղաքական և հավաքական միտքը սա հասկանար, ապա նոյեմբերի 9-ից հետո մեր քաղաքական բանաձևերը, կարգախոսները, նախընտրական բովանդակությունը կլիներ լրիվ ուրիշ, և իշխանությունը վաղուց փոխված կլիներ։

Նոյեմբերի 9-ից հետո հականիկոլական հարթակները պայքարի թիրախ էին սարքել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ դրանով չհասկացված լինելով ոչ հասարակության լայն շերտերի մոտ, ոչ՝ Ռուսաստանի։ Ստեղծվեց սխալ տպավորություն, թե ընդդիմությունը խաղաղությանը դեմ է, իսկ միջնորդները ընդհանրապես չէին հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունը։

Աղետը սեպտեմբերի 27-էր։ Պատերազմի հնարավորություն ստեղծելը, այն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ակտիվ միջնորդության պարագայում, դեռևս «նախաուկրաինական» աշխարհում, չափազանց բարդ էր, գրեթե՝ անհնար։
2018-2020 ընթացքում թույլ են տրվել բոլոր սարսափելի սխալները, բանակցությունները մտցվել են փակուղի, սխալներ, որոնց հետևանքով միջնորդները չկարողացան Ադրբեջանին սաստել և նույնիսկ պատերազմի օրերին դատապարտել ագրեսորին, թույլ են տրվել աններելի պրովոկացիաներ՝ սկսած հայտնի ձևակերպումներից մինչև Տավուշյան դեպքերի պետական ֆետիշացում։

Բոլոր կորուստների, ողբերգությունների, պետության փլուզման հիմքում սա էր։ Մենք մեր տուն մեր ձեռ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր