Դեպի վեր

Վահե Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով. Էդմոն Մարուքյան

azatutyun.am06/13/2019, 7:12

Վահե Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով. Էդմոն Մարուքյան

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպումներ է անցկացնում խորհրդարանական ուժերի հետ, որոնք և առաջիկայում Գրիգորյանին պետք է ընտրեն ՍԴ դատավորի պաշտոնում:

Առաջին հանդիպումն այսօր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ էր:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք երկու մտահոգություն ունեն։

Նախ, ըստ Մարուքյանի, իրենք Վահե Գրիգորյանի թեկնածության ներկայացման հետ կապված խնդիր են տեսնում. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը սահմանում են, որ իրավասու մարմինը թեկնածուի մերժումից հետո ներկայացնում է նոր թեկնածու: Այսինքն՝ նույն մարդու թեկնածությունը երկրորդ անգամ ներկայացնել հնարավոր չէ, մինչդեռ Վահե Գրիգորյանի թեկնածությունն արդեն մեկ անգամ՝ անցած տարի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է խորհրդարանին: Թեկնածությունը, սակայն, Հանրապետական մեծամասնության պատգամավորների կողմից մերժվել է։

«Այս մտահոգությունը քննարկվում է հիմա, մենք նաև դրա մասին հրապարակային խոսել ենք։ Բայց, բնականաբար, իրավաբանների մի խումբ պնդում է, որ չէ, կարող է դա այլ կերպ է մեկնաբանվում։ Այսինքն՝ մեկնաբանության հարց է, և, ըստ էության, այստեղ վեճ կա», - ասաց ԼՀԿ ղեկավարը։

«Լուսավոր Հայաստան»-ի մյուս մտահոգությունը վերաբերում է Վահե Գրիգորյանի մտերիմ կապերին գործող իշխանության հետ: Ըստ Մարուքյանի, այդ կապերը կարող են կաշկանդել Գրիգորյանին․ - «Մենք ասել ենք և կարծում ենք, որ իշխանության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող թեկնածու է ներկայացվել, որի մասին թե՛ Արարատ Միրզոյանն է արտահայտվել, թե՛ մյուս բոլոր՝ նաև «Իմ քայլ»-ը խմբակցության ներկայացուցիչները։ Դրա համար մենք կքննարկենք, եթե մեր մտահոգությունները փարատված լինեն, դրա մասին կխոսենք։ Մտահոգությունները հիմա քննարկվում են, խմբակցության նիստով կորոշվի կողմ, թե դեմ կքվեարկենք», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Հարցին, թե ի՞նչը կարող է խանգարել, եթե նա լինի Սահմանադրական դատարանի անդամ, թեկուզ, եթե նա ունի ընկերական հարաբերություններ իշխանությունների հետ՝ հաշվի առնելով, որ ճանաչում են նրան, նրա մասնագիտական որակները, Մարուքյանը պատասխանեց. - «Կաշկանդված լինելը՝ կոնկրետ քաղաքական թիմի հետ ունեցած գաղափարական, մտերիմ հարաբերություններով»։​

Հանդիպումից հետո Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը դժվարացավ ասել՝ «Լուսավոր Հայաստան»-ը կողմ կքվեարկի՞ իր թեկնածությանը, թե՞ ոչ:

Ամեն դեպքում այն մտահոգությունները, որոնք հնչեցնում է ընդդիմադիր խմբակցությունը, ըստ Գրիգորյանի, առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում:

Հարցին, թե իր համար ընդունելի՞ է այն քննադատությունը, թե իշխանական խմբակցությունն ամեն ինչ արեց, որպեսզի մերժվեն իրենց համար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր