Դատարանը քննում է Պաշտպանության նախարարությանը զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի` ավելի հայտնի «Պատրոն Դավոյի» կալանավորման հարցը:
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ նա առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել է և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև 2018-2020թթ. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որը ևս ձերբակալվել է:
Պաշտպանության նախկին նախարարի կալանավորման հարցն էլ դատարանը ժամեր անց կքննի:
Մինչև Դավիթ Գալստյանի կալանավորման հարցով նիստի մեկնարկը նրա փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ Գալստյանը չի ընդունում մեղադրանքը. «Երեկ գիշերը ժամը 10-ին նյութերը տվել են, այսօր ժամը 1-ին նիստ են նշանակել: Ճիշտ է` մենք ամեն ինչ անում ենք, աշխատում ենք, բայց ռոբոտ չենք էլի, մենք էլ ժամանակի խնդիր ունենք», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաստատում է՝ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է, ներգրավվել որպես մեղադր...Կարդալ ամբողջովին