PanARMENIAN.Net - Ucom ընկերությունն ընդլայնել է շարժական ինտերնետի նոր`uHome առաջարկը, որի շնորհիվ ի լրումն տան մեջ արագ, կայուն և անսահմանափակ շարժական ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան ավելի մատչելի սակագներով օգտվել նաև Ucom շարժական կապի ձայնային ծառայության Level Up հետվճարային սակագնային պլաններից։ Մասնավորապես՝ միանալով uHome 8000 և uHome 10,000 սակագնային փաթեթներից որևէ մեկին բաժանորդները կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր՝ տան համար նախատեսված Wi-Fi սարքով, 100 SMS-հաղորդագրություն՝ տեղական համարներին ու Արցախ ուղարկելու համար, ինչպես նաև կօգտվեն Ucom շարժական կապի ձայնային ծառայության Level Up 3000 և Level Up 5500 հետվճարային սակագնային պլանների բոլոր ներառումներից ավելի մատչելի սակագնով: Ավելին, uHome 8000 և uHome 10000-ին միանալով՝ բաժանորդները կստանան մինչև 3 Սուպեր SIM քարտ հատուկ գնով ձեռք բերելու հնարավորություն՝ ընտանիքով կամ փոքր ձեռնարկատիրության աշխատակիցներով օգտվելու համար։
uHome 8000 սակագնային փաթեթին միանալիս բաժանորդներն ընդամենը 8000 դրամ ամսավճարի դիմաց կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր Wi-Fi սարքով, Level Up 3000 հետվճարային սակագնային պլանի բոլոր ներառումներից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև մինչև 3 Սուպեր SIM-քարտ՝ հատուկ գնով։ Դրա շնորհիվ ընդամենը 1500 դրամով ընտանիքի կամ փոքր ձեռնարկատիրության յուրաքանչյուր անդամ կունենա 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, 10 ԳԲ գերարագ շարժական ինտերնետ, 28 հայտնի հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերը սպառելու և 300 SMS՝ տեղական բոլոր ցանցեր ուղարկելու ...
Կարդալ ամբողջովին