Դեպի վեր

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Զորիկ Շահրամանյան, մեր սիրելի «Արա լեռան Զորիկ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com07/1/2022, 5:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Զորիկ Շահրամանյան, մեր սիրելի «Արա լեռան Զորիկ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 30-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Զորիկ Շահրամանյանի 20–րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ հուշ մեծարման երեկո:



Այդ օրը նաև ընթերցողի դատին հանձնվեց հերոսի մասին նրա մոր կողմից գրված «Արա լեռան Զորիկը» գրիքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, հերոսի մարտական ու դպրոցական ընկերներ, զորամասի սպաներ, որոնք ականատես են եղել 18-ամյա հերոսի մարտական սխրագործություններին:

Միջոցառումից առաջ ելույթով հանդես եկավ հոգևոր հովիվը, ապա ելույթներով հանդես եկան հերոսի զորամասի սպաները, երգիչ-երգչուհիներ: Թատերական ներկայացմամբ հանդիսատեսին գերեցին Զովունու մշակույթի տան սաները:

Միջոցառման և գրքի շնորհանդեսից հետո ներկաները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին և խնկարկում կատարեցին հերոսի շիրիմին:

Երեկ մեր հերոսը կդառնար 20 տարեկան:

Զորիկ Վախթանգի Շահրամանյանը ծնվել է 2002թ. հունիսի 30֊ին, Արցախի հանրապետության ք.Ստեփանակերտում։ 2008֊2014թթ. սովորել է Ստեփանակերտի Խ.Աբովյանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1֊4 դասարաններում հաճախել է շախմատի խմբակ և մասնակցել տարբեր մրցույթներին։ 2014֊2018թթ. սովորել է Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում։

2015֊2018թթ. հաճախել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ 2018֊2019թ. սովորել է Վանաձորի թիվ 24 միջնակաիգ դպրոցում, իսկ 2019֊2020թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 127 միջն.դպրոցը։

Մասնակցել է տարբեր մրցույթներում, «Կենգուրու»-ում՝ 2011, 2012, 2013, 2014թթ.։ Դասարանում ինքը եղել է ամենահամեստ աշակերտներից մեկը, եթե ինչ֊որ առիթ է ստեղծվել տղաների հետ վիճելու, նույնիսկ խառնվել է։

Փոքր տարիքում շատ չար երեխա է եղել, մեծանալով՝ սկսեց ինքն իրեն կառավարել։ 7 տարի հաճախեց Մշակույթի տան «Փայտամշակման» խմբակը, կան իր սեփական գործերից քանդակներ։

Առաջին դասարանում կարատե է այցելել, հետո՝ երեք տարի ֆուտբոլ, այնուհետև էլի մի երեք տարի բասկետբոլ, որտեղ արժանացել է պատվոգրերի՝ 2002֊2003թթ. ծնված պատանիների և աղջիկների միջև բասկետբոլի բաց առաջնությունում՝ նվիրված մայիսյան եռատոնին, առաջին տեղը գրավելու համար (01.05.2014թ), ինչպես նաև ԼՂՀ պատանիների ծնված 2002֊2003թթ. միջև բասկետբոլի Ֆեդերացիայի գավաթի առաջնությունում՝ երկրորդ տեղը գրավելու համար (12.05.2014թ)։ 2002֊2003թթ. ծնված պատանիների միջև բասկետբոլի բաց առաջնությունում՝ նվիրված մայիսյան եռատոնին, առաջին տեղը գրավելու համար (29.04.2015թ), 2001֊2002թթ. ծնված պատանիների միջև բասկետբոլի բաց առաջնությունում՝ նվիրված մայիսյան եռատոնին, երրորդ տեղը գրավելու համար (29.04.2015թ)։

Եվ այս ամենը կիսատ թողեց, չէր ուզում համակարգչից հեռանալ, քանի որ իր սիրած անկյունն է ունեցել, մտնել օնլայն կռվի խաղերի մեջ։ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարի ճամբարական Զորիկ Շահրամանյանը, ներճամբարային շախմատի առաջնությունում (1֊ին կարգ) հաղթող ճանաչելու համար պատվոգիր է ստացել (08.07.2016թ)։ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի հրամանատարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնել, որ նրա վարքը և ծառայությունը ճամբարում օրինակ կծառայի գալիք սերունդների համար (05.08.2018թ)։ 2020թ. հուլիսի 4֊ին ընդունվել է Երևանի Ճարտարապետական համալսարանի, ճարտարապետական ֆակուլտետը։

2020թ....

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 412 432
RUR 6.41 6.95
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր