
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում վաղուց ի վեր մի հարթակի ստեղծման անհրաժեշտություն էր զգացվում, որտեղ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կկարողանան իրար հետ հանդիպել, քննարկել այն հարցերը, որոնք կանգնած են Հայաստանի առջև:
«Իհարկե, ամեն մեկը մնում է իր գաղափարներին, կուսակցության պատկանելիությանը, իր սկզբունքներին, բայց այդ շփումները կարևոր են նոր մտքեր գեներացնելու համար, նաև երկրի ներսում որոշակի համերաշխություն ապահովելու համար:
Խորհրդակցեցի իմ գործընկերների, քաղաքական որոշ գործիչների հետ ու նախաձեռնեցի ակումբի հիմնադրումը: Ակումբը դեռ ձևավորման շրջանում է: Մենք անցկացրել ենք մի քանի քննարկու...
Կարդալ ամբողջովին